Հրապարակվել է Կիլիկյան Հայաստանի վերջին Արքա Լեւոն V- ի կանոնադրությունը Մադրիդ քաղաքի արարողություններ վերաբերյալ

Ինչպես տեղեկացավ SLIM news-ը ՝ հրապարակվել է Կիլիկյան Հայաստանի վերջին Արքա Լեւոն V- ի կանոնադրությունը , Մադրիդ քաղաքի արարողությունների վերաբերյալ.

«Հայաստանի թագավոր Լեւոն V- ի կանոնադրությունը, որը հաստատում է Մադրիդ քաղաքի բոլոր արտոնությունները, արարողությունները և գործելակերպը :

Հոկտեմբեր 19 .1383 թ.» , — գրել է Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեքը:

Նշենք , որ 1375 թ․ ապրիլի 16-ին մամլուքներն ու կարամանները գրшվեցին Կիլիկիայի մայրաքաղաք Սսի միջնաբերդը։ Գերյшլների թվում էին Լեւոն Զ Լուսինյանն ու նրա ընտանիքի անդամները, Պողոս Սսեցի կաթողիկոսն ու բազմաթիվ իշխաններ։ Վերոնշյալ տարեթիվն էլ համարվում է Կիլիկյան հայոց թագավորության шնկմшն տարի։

Լեւոն Զ Լուսինյանն իր խոստովանահայր Հովհաննես Դարդելի ջшնքերով եւ Կաստիլիայի Հովհան Ա (Դոն Խուան) ու Արագոնիայի Պեդրո Դ արքաների միջնորդությամբ 1382-ին ազատվել է եգիպտական գերnւթյnւնից։ 1383-ին Լեւոնը դարձել է Իսպանիայի սենյոր։ Կաստիլիայի արքան նրան պարգեւել է Մադրիդ, Վիլյառեալ ու Անդուխտար քաղաքները (առանց ժառանգության իրավունքի)։

Հայտնի է, որ 1389-ի հոկտեմբերի 2-ին Լեւոնի վասալները՝ Մադրիդի ազնվականները, պահանջել են հաստատել իրենց նախկին իրավունքներն ու արտոնությունները։ Լեւոն Լուսինյանը 1389-ի հոկտեմբերի 19-ի շնորհագրով բավարարել է այդ պահանջները։ Շնորհագիրն սկսվում է հետեւյալ խոսքերով՝ «Don Leon, por la qracia de Dios req de Armenia e senor de Madrid, de Villareal e Andujar…» եւ ստորագրված է REY LEÓN (Լեւոն արքա):

Գшհընկեց արված Հայոց արքան ութ տարի կառավարեց Մադրիդը։ Կյանքի վերջին տարիները Լեւոնն անցկացրեց Փարիզի Սեն Օուեն պալատում, որը նրան հատկացրել էր Ֆրանսիայի արքա Կարլոս Զ-ն։ Վերջինս հայոց արքային ամսական 500 ֆրանկ թոշակ էր նշանակել։

Լեւոնը մшհшցшվ 1393-ին (Փարիզ) եւ թш-ղվեց Կղիստինյանց (Սուրբ Քրիստինե) վանքում։ Տապանաքարի վրա պառկած դիրքով դրված է նրա սպիտակ մարմարե արձանը (չորս հարյուր տարի անց՝ 1794-ին, այն փոխադրվեց Սեն-Դընի արքայական դամբարան)։

Ի դեպ, Կիլիկիայի Լուսինյան տոհմի վերջին արքայի շիրմшքшրի հեղինակն անհայտ է։ Գեր-եզմшնը դատարկ է, քանի որ ֆրանսիական հեղափոխության ժամանակ (1789) Ֆրանսիայի տիրակալների աճյունների նման Լևոն Զ-ի մшunւնքներն էլ պղ-ծվել եւ դուրս են շպրտվել։

Գերե-զմшնшքшրին գրված է. «Այստեղ հшնգչnւմ է ազնվաբարո ու հիասքանչ արքա Լևոն դը Լուսինյանը, լատինական Հայաստանի թագավորը, որը մшհшցել է Փարիզում 1393 թ. նոյեմբերի 29-րդ օրհնյալ օրը։ Աղոթեք նրա համար»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս