Սիրիան պաշտոնապես ճանաչեց ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը

Սիրիան պաշտոնապես ճանաչել է ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը, այս մասին տեղեկացնում է սիրիական պետական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ԱԳՆ-ին։

Սա ՄԱԿ-ի երկրորդ անդամ երկիրն է Ռուսաստանից հետո, որը ճանաչում է ուկրաինական շրջանները` որպես անկախ պետություններ։ Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու Դամասկոսի պատրաստակամության մասին հաղորդվել է դեռևս փետրվարին։

Սիրիայի դիվանագիտական գերատեսչության աղբյուրը տեղեկացրել է, որ առաջիկայում Բաշար ալ-Ասադի կառավարությունը բանակցություններ կսկսի երկու այսպես կոչված` հանրապետությունների հետ՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և փոխադարձ համագործակցության շրջանակներում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս