Որոշ մարզերում սպասվում առաջիկա գիշերը ձյուն , ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ այսօր երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում է ձյուն։ Վարորդներին կոչ է արվում նշված շրջաններ երթևեկել ձմեռային անվադողերով։

Հոկտեմբերի 25-ի կեսօրից հետո, 26-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-27-ն աստիճանաբար կնվազի 8-11 աստիճանով:

Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 25-ի գիշերը, 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս