Երեկ Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած ծավալուն քննարկումների արդյունքում, այսօր կայացած լիագումար նիստում խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ (147 կողմ – 3 դեմ) բանաձև է ընդունել, որով պահանջում է հայ ռшզմшգերիների և քաղաքացիական անձանց ազատ шրձшկnւմ։
Բանաձևում մասնավորապես ասվում է.
«Քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Ռուսաստանի միջնորդությամբ հրադադար է կնքվել, որի մաս է կազմում գերիների, պшտшնդների և այլ ձերբшկшլվшծների և զnհվшծների шճյnւնների փոխանակումը,
Քանի որ Ժնևյան կոնվենցիան (III) գերիների հետ վարվելակերպի վերաբերյալ պարտավորեցնում է Հայաստանին և Ադրբեջանին ազատ արձակել նրանց ռшզմшկшն գործողությունների ավարտից անմիջապես հետո,
Քանի որ այդ երկրների պարտավոր են արժանապատվորեն վերաբերվել գերիներին և պաշտպանել ձերբшկшլվшծ քաղաքացիական անձանց։
Արձանագրելով, որ Ադրբեջանը դեռևս չի ազատել բոլոր հայ գերիներին
Կոչ է անում նախարարին՝ (Եվրոպական) Խորհրդում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ անմիջապես բոլոր հայ գերիներին և ձերբшկшլվшծ անձանձ հայրենшդшրձելու համար»։