ԱՄՆ իշխանությունները ձգտում են արդիականացնել աշխարհակարգը՝ ելնելով բոլոր երկրների շահերից և այդ համատեքստում Ռուսաստանը համարվում է սպшռնшլիք։ Այս դիրքորոշումը հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Բլինկենի խոսքով, ԱՄՆ-ն ցանկանում է «ստեղծել այն ապագան, որին ձգտում են ամերիկացիները և ամբողջ աշխարհի մարդիկ»։ «Այս ապագային հասնելու համար մենք պետք է պաշտպանենք և բարեփոխենք աշխարհակարգը»,- հավելել է ԱՄՆ արտաքին քաղաքականության վարչության ղեկավարը։
«Այժմ, նայելով ապագային, մենք ցանկանում ենք ոչ միայն պահպանել աշխարհակարգը, որը հնարավորություն է տվել հասնել նման առաջընթացի, այլև արդիականացնել այն: Որպեսզի այն արտացոլի բոլոր երկրների շահերը, արժեքներն ու հույսերը՝ մեծ ու փոքր, բոլոր տարածաշրջաններից»,- ասել է Բլինկենը։
Միաժամանակ, դիվանագետն ասել է, որ «աշխարհակարգի հիմքերին լուրջ և երկարաժամկետ վտ-шնգ կա։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բացահայտ և ներկա uպшռնшլիք է ներկայացնում», — ասել է նա։
Բլինկենը նշել է, որ ռուսական ներխnւժnւմը Ուկրաինա «հшրձшկում էր ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա»։