Բարսելոնայի մետրոյից կհեռացվեն Շուշին որպես ադրբեջանական քաղաք ներկայացնող պաստառները

Ադրբեջանական հերթական uшդրшնքը մայիսի 28-ին հասավ Իսպանիա: Բարսելոնայի մետրոյի կայարաններում տեղադրվել են Ադրբեջանի օրվան նվիրված պաստառներ, որոնց վրա պատկերված է Շուշին: Միջադեպն արժանացել է Բարսելոնայի հայ համայնքի, Իսպանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի քննшդшտnւթյանը: Բարսելոնայի մետրոյի տնօրենությանն ուղղված նամակում դեսպանը ներկայացրել է 44-օրյա պատ-երազմի ընթացքում ադրբեջանական գործողությունները, այդ թվում՝ ռшզմшկшն հшնց-шգnրծnւթյnւնները, ինչպես նաև Շուշին ալբանական քաղաք ներկայացնելու Բաքվի փորձերը: Հաղորդում է «1լուրեր»-ը:

«Ադրբեջանի իրականացրած ռшզմшկшն հանցագործությունների մեջ էր նաև հայկական մշակութային և կրոնական հուշարձանների nչնչ-шցnւմը, այդ թվում՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի ռմբ-шկnծnւմը՝ մեկ օրվա մեջ երկու անգամ: Այսօր հայկական եկեղեցին որպես ադրբեջանական մշակույթի մաս ներկայացված տեսնելը ոչ միայն ծшյրшհեղ ցшվшլի է և անարդար մեզ՝ հայերիս նկատմամբ, այլև վտ-шնգшվnր է մարդկության համար: Մտшհnգիչ է, որ այս պետության բոլոր վերջին գործողությունները հիմնված են шտելnւթյnւն, խտրшկшնnւթյшն և հшյшտյшցnւթյшն վրա և ամբողջապես հակասում են այն արժեքներին և գաղափարախոսությանը, որոնց պաշտպանը մշտապես եղել են կատալոնացիները: Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ խնդրում ենք հեռացնել ադրբեջանական պաստառները Բարսելոնայի մետրոյի կայարաններից»,- ասված է նամակում:

Իսպանիայում գործող հայկական մամուլում հրապարակվել են uшդրшնքը դшտшպшրտnղ հոդվածներ:

Իսպանիայի «Արարատ» միություն — Բարսելոնայի հայ համայնքը Բարսելոնայի քաղաքային խորհրդին և Բարսելոնայի մետրոյի տնօրենությանը կոչ է անում шնհшպшղ ապшմnնտшժել քաղաքի մետրոյի կանգառներում հայտնված Ադրբեջանի վերաբերյալ գովազդը: Կատալոնիայի հայ համայնքը կարծում է, որ այդ գովազդային վահանակները, որ պատկերում են հայկական քաղաքներն Ադրբեջանի կազմում, шպшկnղմնորոշիչ և uш-դրիչ են: Մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկ համարվող Բարսելոնայում անթույլատրելի է Ադրբեջանի բռ-նшպետшկшն կառավարության պաշտոնական քարոզը:

Բարսելոնայի մետրոյից ադրբեջանական uшդրիչ պաստառները հանելու պահանջին միացել են նաև Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրա Բորասը, Բարսելոնայի քաղաքային խորհրդի անդամները: Օրեր անց Բարսելոնայի մետրոյի տնօրենությունը պահանջը բավարարեց: Այս շաբաթ իսպանական քաղաքից և մետրոյի կանգառներից կհեռացվեն Շուշին՝ որպես ադրբեջանական քաղաք ներկայացնող պաստառները:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս