Եվս մեկ ադրբեջանցի ծնկի եկավ . Սլավիկ Գալստյանը հաղթեց ադրբեջանցուն ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթանում է ըմբշամարտի եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարը , որտեղ հունահռոմեական ոճի ըմբիշ, 67 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը հաղթելով 14-6 հաշվով , գերհզոր հաղթանակ տանելով ադրբեջանցի Իսլամբեկ Դադովի նկատմամբ ՝ դուրս է եկավ կիսաեզրափակիչ:

Սլավիկ Գալստյանը եթե եզրափակիչում ևս հաղթանակ տանի , ապա կնվաճի Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր։ Հաջորդ գոտեմար Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Թոիձեի հետ է։

Հիշեցնենք երեկ Բուդապեշտում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարին , մեր ըմբիշ Վազգեն Թևանյանը պարզապես սшտկшցրեց ադրբեջանցի Հաջի Ալիևին և նվաճեց հաղթողի կոչումը:

Վազգեն Թևանյանը եզրափակիչում 9:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևի նկատմամբ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս