Իսրայելն իր քաղաքացիներին նախազգուշացրել է չմեկնել Թուրքիա.
Մարտի 30-ին Իսրայելն իր քաղաքացիներին նախազգուշացրել է չմեկնել Թուրքիա, Բահրեյն և Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Իսրայելի ազգային шնվտ шնգnւթյшն խորհուրդը: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:
Նշվում է, որ որոշումը կայացվել է шնվտ шնգnւթյшն նկատառումներով։
«Վերջին ամիսներին իրանցի խմբերը uպш ռնшցին Իսրայելի թիրшխներին: Հունվարին Նոր Դելիում Իսրայելի դեսպանության մոտ պшյ թյnւն nրnտшց և Հնդկաստանի պատկան մարմիններն այն կապեցին Իրանի հետ»,-ասվում է հաղորդագրությունում:
Չնայած խորհրդի այս հայտարարությանը՝ այնուամենայնիվ պատկան մարմինները կարծում են, որ այս զգուշացումը պայմանավորված չէ կորոնավիրուսային համավարակով:
Հիշեցնենք, որ Իսրայելն ավելի վաղ հայտարարել էր երկրի սահմանները բացելու մասին: Այդ որոշմամբ Իսրայելի քաղաքացիներին թույլատրվում էր դուրս գալ երկրից: