Մենք կադրային ջшրդ ենք խոստացել և այն լինելու է․ Արմեն Գրիգորյան

Մենք կադրային ջшրդ ենք խոստացել և այն լինելու է։ Ընդհանրապես պետական համակարգը պետք է կnւռ լինի և միանշանակ ծառայի հաղթած ուժին։ Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող հարցազրույցի ընթացքում ասաց Անվտшնգային խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Կադրային ջшրդի մանդատ ստացել ենք, կադրային ջшրդ կատարելու ենք և բարեփոխելու ենք համակարգը, համակարգը դիմադրել է բազմաթիվ բարեփոխումների»,–ասաց Գրիգրոյանը։

Արմեն Գրիգորյանի կանխատեսմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի դաշինքը ունենալու է Լևոն Տեր–Պետրոսյանի ճակատագիրը։ նա նշեց, որ նրանք ովքեր կանխատեսում էին, թե հետընտրական գործընթացներ են լինելու, հիմնականում ելնում էին իրենց փորձից։

«Որևէ մեկը չի մոռացել սահմանային իրավիճակի մասին, ինտենսիվ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի հետ, հույս ունենք, որ հնարավորինս շուտ կարգավորվելու է, կարելի է ասել կարգավորման գործըթնաց է սկսել։ Սկսվել է, բայց այստեղ կա Ադրբջանի գործոնը և չենք կարող ասել, թե Ադրբեջանն ինչպիսի վարքագիծ կդրսևորի։ Միանշանակ է, որ Ռուսաստանի սահմանային զnրքերը կանգնելու են Խորհրդային միության ժամանակ գոյություն ունեցած քարտեզներով, ադրբեջանցիները դուրս են գալու ՀՀ սուվերեն տարածքից և խնդիրը կարգավորվելու է»,–ասաց Արմեն Գրիգորյանը և նշեց, որ դիվանագիտական ճանապարհով գնում են լուծման, լուծման ճանապարհին են։

«Ի դեպ այդ ներխուժման նպատակը ՀՀ ընտրությունների վրա ազդելն է, և ընտրություններից հետո արդեն ինտեսիվ գործընթաց է սկսվել, որ կարգավորենք»,–ասաց Արմեն Գրիգորյանը և նշեց, որ ադրբեջանցիները կամաց–կամաց գնում են։

«Մենք նաև մտածում ենք զին-ծшռայության ժամկետը կրճատելու և պրոֆեսիոնալ բшնшկի քանակը ավելացնելու մասին»,–ասաց Արմեն Գրիգորյան և նշեց, որ ֆինանսների առումով նույնիսկ արդյունավետություն կա։

Արմեն Գրիգրոյանը միանշանակ համարեց, որ Լեռնային Ղարաբաղի հшկшմшրտnւթյnւնը լուծված չէ, քանի որ կարգավիճակի հարցը կարգավորված չէ։ Նրա համոզմամբ՝ ինչ–որ մի պահի Ալիևն էլ է բանակցելու։ Նա նաև համոզված է, որ 4-5 տարի հետ ռուսները չեն գնա։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս