ՀԷՑ-ից պարզաբանել են Հոսանքազրկման պատճառը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պարզաբանում է ներկայացրել Հայաստանի տարբեր բնակավայրերում արձանագրված հոսանքազրկումների վերաբերյալ:

«Այսօրվա հոսանքազրկման պատճառը համակարգային վթարային անջատումն է Վրաստանից (համակարգը աշխատում է կղզիացման ռեժիմով), որի հետեւանքով ժամը 21:49 հոսանքազրկվել են Արմավիրի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզերի որոշ բնակավայրեր։ Էլեկտրամատակարարումը վերականգնվել է 21:54»։

Հիշեցնենք , քիչ առաջ համատարած հոսանքազրկումներ եղան ՀՀ տարբեր մարզերում: Էլեկտրաէներգիան մասնավորապես անջատված էր Գյումրիում, Վանաձորում, Ապարանում, Դիլիջանում, Սպիտակում, Արմավիրում, Նոյեմբերյանում:

Նշենք, որ ընտրական տեղամասերում ժամը 20:00-ից սկսած ընթացքի մեջ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփման՝ քվեաթերթիկների հաշվարկի գործընթացը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: