Կհրատարակվի Թոթովենցի 90 տարի արգելված վեպը՝ «Բաքու»-ն․ դրանում ոչ մի անգամ չի հիշատակվում Ադրբեջանը

Կհրատարակվի Թոթովենցի 90 տարի արգելված վեպը՝ «Բաքու»-ն․ դրանում ոչ մի անգամ չի հիշատակվում Ադրբեջանը

«Դաշնակցական տшկшնքը»․ այսպես է անվանել ժամանակին մի գրականագետ Վահան Թոթովենցին՝ «Բաքու» վեպը գրելու համար։ Արձակագրին ձերբшկшլել են ու գնդшկ шհшրել, գիրքը՝ համարվել է шրգելվшծ և կորել ընթերցողի սեղանից շուրջ 90 տարի։ Թոթովենցի արձակով տարված՝ բանասեր Հայկ Սիրունյանը համալսարանի առաջին կուրսում հայտնաբերում է, որ կա սիրելի հեղինակի մի գործ, որը դեռ չի կարդացել, անգամ չի էլ լսել դրա մասին․

«Նման հրաշալի վեպ ունենք և չենք հրատարակել արդեն 90 և ավել տարի։ Հայ գրականագետներն էլ գրեթե չեն խոսել վեպի մասին, Թամրազյանի նման վիթխարի մարդու գրականագիտական աշխատություններում 2-3 տող կա ընդամենը, որ «Բաքու» վեպին է վերաբերում»,-ասում է Սիրունյանը։

Վեպը բաղկացած է շուրջ 600 էջից։ Զրուցակիցս այն կարդացել է մի քանի անգամ, մեկը՝ վճարովի․ գումար է տվել մի ընկերության, որպեսզի գիրքը տանի տուն։ Այդ շրջանում Բաքուն կարելի է գտնել միայն Ազգային գրադարանում՝ սահմանափակ օրինակով, տեղում կարդալու պայմանով։ Եզակի օրինակով եռահատոր վեպը կորցնելու դեպքում պետք կլիներ վճարել մի քանի հարյուր հազար դրամ․

«Վեպում նկարագրվում է, որ հայերը շատ ավելի մեծ ազդեցություն ունեն Բաքվում, քան թուրքերը։ Մենք այս գրքից էլ կարող ենք ընկալել, որ Բաքուն Ադրբեջան չէ, իսկ ադրբեջանցին՝ կովկասյան պարզունակ թուրքն է։ Վեպի ոչ մի էջում, ոչ մի տողում չենք հանդիպում Ադրբեջան բառը»։

Հայկ Սիրունյանի առաջարկը՝ վերահրատարակել երեք հատորանոց վեպը, ընդունել է Էդիթ Պրինտ հրատարակչությունը։ Հրատարակչության վաճառքի և մարքեթինգի ավագ մասնագետ Դավիթ Սամվելյանն ասում է՝ հիմա ընթանում է նախավաճառքը, արձագանքը սպասվածից մեծ է։ Ինչպես հարյուր տարի առաջ, այսօր էլ արձագանքները միայն դրական չեն․

«Անհիմն մեղш դրшնքներ սկսեցին նաև հնչել, օրինակ, որ այս գիրքը պետք է անվճար տպագրենք, տարածենք մարդկանց շրջանում, բաժանենք, բայց դա ասում են մարդիկ, որոնք գրահրատարակչության ոլորտից գաղափար չունեն։ Մենք անգամ քննարկել ենք ղեկավարության հետ, որ գինը ցածր դնենք։ Մյուս քննшդшտnւթյnւնը շապիկի մասով էր, շատերին թվում էր, թե հին շապիկն ենք թողել, բայց ուղղակի շապիկը որոշել ենք հնաոճ անել, որպեսզի գրքի շունչը փոխանցի»։

«Ռադիոլուր»-ի հետ զրույցում անդրադառնալով վեպի բովանդակությանը՝ Դավիթ Սամվելյանն ասում է՝ լավ կլիներ, որ այն, ինչ անում ենք դրսում, ուրիշի երկրում, անեինք մեր հայրենիքի համար․

«Բաքվում այնպիսի բիզնեսներ ենք ունեցել, շինարարություն ենք արել, իսկ էդ նույն շրջանում Երևանում ոչ մի բան չենք արել, Թիֆլիսում ու Բաքվում հայի անունը թնդում էր, լավ կլիներ նույնը անեինք մեր հայրենիքի համար»։

Վահան Թոթովենցի «Բաքու» վեպն ընթերցողի սեղանին կլինի մայիսի 15-ից, եռահատոր վեպը տպագրվելու է մեկ գրքով։

Հայաստանի Հանրային Ռադիո

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս