«Իհարկե Ղրիմը չի պատկանում Ռուսաստանին» . Թուրքիայի խորհրդարանի նախագահը

Ինչպես տեղեկացավ SLIM news-ը ՝ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը Անկարայում գգտնվող Ռադայի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հակառուսական հայտարարություններ է արել Ղրիմի թաթարների և առհասարակ Ղրիմի վերաբերյալ:

«Մենք շարունակում ենք աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, որը իր մեջ ներառում է նաև Ղրիմը: Այդ մասին մենք հայտարարում ենք հատկապես միջազգային հարթակներում, մասնավորապես ՄԱԿ-ում»,- ասել է Շենթոփը:

Վերջինս նաև կոչ է արել ռուսական իշխանություններին ընդունել օրինագիծ, որով Ղրիմի թաթարները կհամարվեն բնիկ ժողովուրդներ:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Մարիյա Զախարովան հայտարարել էր Ղրիմում ազգային փոքրամասնությունների իրավիճակի վերաբերյալ Թուրքիայի իշխանությունների ցուցադրական մտահոգությունը պատեհապաշտական բնույթ ունի:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: