Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ թուրքական հшրվ шծшյին «Բայրաքթար ՏԲ2» ԱԹՍ-ների վաճառքը ոչ մի կերպ ուղղված չէ Ռուսաստանի Դաշնության դեմ։ Այդ մասին Չավուշօղլուն հայտնել է թուրքական «Հաբերթուրք» հեռուստաընկերության հետ զրույցում։
«Այո՛, երբ կա պահանջարկ, մենք վաճառում ենք մեր ԱԹՍ-ները։ Այդ գործարքը որևէ կերպ ուղղված է չէ Ռուսաստանի դեմ։ Եթե ռուսական կողմը մեր ռшզ մшրդյունաբերության կարիքն ունի, ապա մենք բաց ենք քննարկման համար և կարող ենք բանակցել։ Ինչպես, որ դա տեղի ունեցավ ռուսական Ս-400 զեն-իթшհրթ-իռшյին ՀՕՊ համակարգերի դեպքում», — ասել է Չավուշօղլուն։
Հիշեցնենք, որ Ռուսաստանում մեծ աղմուկ հանեց Թուրքիայի կողմից «Բայրաքթար»-ների վաճառքը Ուկրաինային։ Մամուլում նույնիսկ շրջանառվեցին տեղեկություններ, թե Ուկրաինայի զին-վшծ nւժերը Դոնբասում կիրառել են Թուրքիայից ձեռք բերած ԱԹՍ-ները։
Հավելենք, որ ապրիլի 10-ին Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով մեկնել էր Թուրքիա, որտեղ հանդիպել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այցի ընթացքում տեղի էր ունեցել Թուրքիայի և Ուկրաինայի միջև բարձր մակարդակով ռшզ-մшվարական խորհրդի 9-րդ նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել էր թուրք-ուկրաինական հարաբերությունների առանցքային հարցերը։