Ակնածանքի խոսքեր եմ հղում մեր այն կանանց, որոնց զավակները, ամուսիններն ու եղբայրներն Արցախյան պատ երազմում ընկան հերոսաբար․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանանց տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի՛ կանայք,

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առիթով։ Այս տոնը մեր հանրության շրջանում նշվում է առանձնակի ջերմությամբ, մեծարանքով, ինչը վկայում է մեր հանրության մեջ կանանց առանձնահատուկ դերի եւ ունեցած անգնահատելի ներդրման մասին, ինչը նաեւ ձեր ամուսինների, եղբայրների, հայրերի եւ որդիների կողմից ձեր նկատմամբ ունեցած հարգանքի ու անսահման սիրո արդյունք է:

Առանձնահատուկ ցանկանում եմ գլուխ խոնարհել մեր զին ծառայող եւ կամ ավոր կանանց հիշատակի առաջ, ովքեր 44-օրյա պատ երազմի ընթացքում իրենց կյանքը զո հեցին հանուն հայրենիքի:

Ակնածանքի խոսքեր եմ հղում մեր այն կանանց, որոնց հերոս զավակները, ամուսիններն ու եղբայրներն Արցախյան պատ երազմում ընկան հերոսաբար:

Ջերմորեն շնորհավորում եմ նաեւ այն կանանց, որոնց որդիները, ամուսիններն ու եղբայրներն այսօր էլ կանգնած են սահմաններին ու շարունակում են իրենց հայրենանվեր ծառայությունը, ու նաեւ այն կանանց, որոնք հենց իրենք են կանգնած եղել կամ այսօր էլ կանգնած են հայրենիքի պաշտպանության առաջ նագծում:

Հայրենիքի պաշտպանության գործում ձեր, ձեր որդիների, ամուսինների ու եղբայրների ցուցաբերած քաջությունն ու հայրենասիրությունն օրինակ կլինեն հետագա բոլոր սերունդների համար:

Սիրելի՛ կանայք,

ձեր իրավունքների պաշտպանության օրվա առթիվ կարեւոր է արձանագրել, որ մեր երկրում դեռ շատ անելիքներ կան կանանց դերի բարձրացման, հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման համար։ Պետք է նաեւ արձանագրել, որ պետությունը ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ: Մեր խնդիրն է ստեղծել այնպիսի հնարավորություններ, որոնք ձեզ թույլ կտան դրսեւորել բոլոր ձեր ստեղծարար կարողությունները, գիտելիքները, զգալ ձեզ առավելագույնս պաշտպանված ու գնահատված:

Ձեր շնորհիվ են նաեւ պահպանվում մեր ազգային լավագույն ավանդույթները, ամուր հայկական ընտանիքը: Ձեր նվիրվածության եւ մեծ ուժի արդյունքում է, որ կարողանում եք մեր ազգի համար դաստիարակել կիրթ ու հայրենասեր սերունդներ:

Սիրելի կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր,

եւս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ տոնի առիթով՝ մաղթելով ընտանեկան ջերմություն, բարձր տրամադրություն, մասնագիտական հաջողություններ եւ նորանոր նախաձեռնություններ»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս