Մոսկվայի սրճարանում թոշակառու կինը նվագել է «Արեգակին պետք է հեռվից նայել» երգը. Ուղղակի հիանալի կատարում…

Տաղանդավոր տատիկի արարքը գերել է օգտատերերի սրտերը։ Իսկ սոցցանցերի հայկական հատվածում ուղղակի սիրահարվել են նրան։
Սոցցանցերում մի տեսանյութ է հայտնվել, որում թոշակառու կինը մոսկովյան սրճարանում հրաշալի կերպով նվագում է բանաստեղծ Արամայիս Սահակյանի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի գեղեցիկ ստեղծագործությունը` «Արեգակին պետք է հեռվից նայել» երգը։

Անձրևոտ եղանակը տխրություն չի բերել թոշակառու կնոջը։ Անձրևից փրկվելու համար նա մտել է Starbucks մոսկովյան սրճարանը ու այդ վայրում սրճող երիտասարդներին զարմացրել իր տաղանդավոր ու անկաշկանդ նվագով:

Տատիկի կատարումը բազմաթիվ ուրախ մեկնաբանությունների առիթ է տվել։ «Խորհրդային մտավորականությունը», «Տարիքը չի հաղթել տաղանդին և պրոֆեսիոնալիզմին», «Ինչ կախարդական ձեռքեր»,- գրում են նրանք։

Սոցցանցերի հայաստանյան հատվածում նաև շատերը հավանել են կնոջ կատարումը ու ճանաչել հայ իրականության մեջ սիրված ստեղծագործությունը։

Հայտնի չէ` տաղանդավոր կինն ազգությամբ հայ է, թե ոչ, բայց հայ հեղինակների գործը նա մեծ վարպետությամբ ու սիրով է ներկայացնում։

Տեսանյութը ստորև.

Рейтинг
( 2 оценки, среднее 4.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս