Թուրքիայում հայտնաբերված հայկական գեր եզմшնnցի վրա բանկի մասնաճյուղ են փորձում կառուցել

Անկարայի Ուլուս շրջանում «İller» բանկի նոր շենքի կառուցման նպատակով կատարված հիմքի փորման աշխատանքների ժամանակ մարդու nuկnրներ են հայտնաբերվել։ Համաձայն կադաստրային արխիվների՝ նշված տարածքում նախկինում եղել է հայկական և կաթոլիկ գեր եզմшնnց։ Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Ելնելով այդ փաստից՝ Թուրքիայի Ճարտարապետների պալատը կոչ է արել դադարեցնել շինարարական աշխատանքները։ Ճարտարապետների պալատի Անկարայի մասնաճյուղը պաշտոնական գրությամբ դիմել է Անկարայի քաղաքապետարանի մշակույթի և բնության պահպանության վարչություն, մշակույթի և զբոսաշրջության նախարարության հուշարձանների և թանգարանների գլխավոր վարչություն, ինչպես նաև՝ շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարության կադաստրի վարչություն՝ պահանջելով դադարեցնել շինարարարական աշխատանքները։

Ճարտարապետների պալատի Անկարայի բաժնի տնօրեն Թեզջան Քարաքուշ Ջանդանի խոսքով՝ շինաշխատանքների ժամանակ հայտնաբերված ոսկորները փորձաքննության նպատակով հանձնվել են Անատոլիայի քաղաքակրթությունների թանգարանի աշխատակիցներին։ Նրա հավաստմամբ՝ պաշտոնական աղբյուրները վկայում են, որ տվյալ տարածքում նախկինում ոչ միայն գերե զմшնnց, այլև եկեղեցի ու բաղնիք է եղել։

«Չնայած դրան՝ շինարարական աշխատանքները ողջ թափով շարունակվում են։ Դա անհարգալից վերաբերմունք է Անատոլիայի բազմամշակութային կառուցվածքի նկատմամբ։ Դա մարդու իրավունքների խшխտnւմ է և բшրբ шրnunւթյnւն։ Անկախ այնտեղ թաղված մարդկանց կրոնից ու լեզվից՝ նրանց գեր եզմшնների վրա բետոն թափելն ու շենք կառուցելը անմարդկային արարք է, դա հшնց шգnրծnւթյnւն է», — նշել է Ջանդանը՝ պահանջելով անհապաղ դադարեցնել շինարարական աշխատանքները։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս