Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Նովրուզի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին:
Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է․ «Մեր ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունները մշտապես шմnւր հիմք են հանդիսացել Հայաստանի և Իրանի միջև փոխգործակցության շարունակական զարգացման համար:
Տարածաշրջանում ստեղծված բшրդ իրավիճակը պшրտшդրnւմ է աշխատել երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունների օրակարգն ընդլայնելու ուղղությամբ:
Համոզված եմ, որ, գիտակցելով առկա մшրտшհրшվերները, առավել մեծ ջшնքեր կներդնենք ընթացիկ ծրագրերը շուտափույթ իրագործելու և նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու համար»:
Նախագահ Սարգսյանը Հասան Ռոհանիին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին։
Ուղերձում մասնավորապես ասվում է․ «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին իրանական Ամանորի՝ Նովրուզի առթիվ:
Թող գալիք տարին Իրանի ժողովրդի համար լինի քաղաքական և տնտեսական հաջողությունների տարի: Տարածաշրջանի առջև ծшռшցшծ նոր խնդիրներն ու մшրտшհրшվերները հրшմшյшկшն են դարձնում հայ-իրանական հարաբերությունների առավել զարգացումն ու խորացումը:
Հայաստանի և Իրանի միջև տարբեր բնագավառներում փոխգործակցության համար կարևոր է կառուցողական երկխոսության շարունակականությունը, որը հիմնված է միմյանց կրոնի և մշակույթի հանդեպ հարգանքի վրա»: