Ֆրանսիացի պատգամավորները լքում են «Ֆրանսիա-Թուրքիա» միջխորհրդարանական բարեկամության խումբը . (տեսանյութ)

Ֆրանսիացի պատգամավորները լքում են «Ֆրանսիա-Թուրքիա» միջխորհրդարանական բարեկամության խումբը: Ֆրանսիացի պատգամավոր Բրյունո Կեստելը Թվիթերյան իր էջում գրել է.

«Վաղը ես լքում եմ «Ֆրանսիա-Թուրքիա» բարեկամության խումբը: Բավական է արդեն»,- գրել է Կեստելը:

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում հանդիպել էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Հանդիպման ընթացքում անհարմար իրավիճակ է ստեղծվել: Հանձնաժողովի նախագահի համար հատկացված ազատ աթոռ չի եղել: Նրա համար, իհարկե, տեղ գտնվել է, բայց մի փոքր այն կողմում:

Եվրահանձնաժողովի նախագահի մամուլի խոսնակ Էրիկ Մեյմերը մեկնաբանել է Անկարայում ցուցաբերված արարողակարգային մոտեցումը:

«ԵՀ նախագահն ակնհայտորեն զարմացած էր, դա երևում է նաև տեսանյութում։ Բայց թույլ տվեք ինձ պարզաբանել, որ որքան էլ նա զարմացած էր, նախընտրեց առաջնահերթությունը տալ հանդիպման բովանդակությանը, այլ ոչ թե արարողակարգին ու կարծում եմ, սա ճիշտ մոտեցում էր»,- ասել է մամուլի խոսնակը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս