Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի որդեգրած աղջիկը հայ է . Թուրքական «Ռադիքալ» պարբերականը բացահայտել է uենuшցյnն փաստեր

Թուրքական «Ռադիքալ» պարբերականի սյունակագիր Այշե Հյուրն անդրադարձել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հոգեզավակներից մեկի` Սաբիհա Գյոքչենի ինքնությանը` նշելով, որ որոշ վարկածների համաձայն նա ծագում է հայ էր` Հաթուն Սեբիլջիյան անունով:

Հոդվածի հեղինակը նշում է, որ հենց ինքը` Սաբիհան, ժամանակին իր տված հարցազրույցներից մեկում պատմել է, որ Աթաթուրքն իրեն որդեգրել է 12 տարեկան հասակում 1925թ. Բուրսա կատարած այցի ժամանակ: Գյոքչենը պատմել է, որ ծնողներ չի ունեցել և այդ ժամանակ ապրել է մեծ եղբոր հետ: Տեսնելով Աթաթուրքին` վազել նրա մոտ: Աթաթուրքը զրուցել է աղջնակի հետ և այնքան է հավանել նրան, որ որոշել է որդեգրել ու իր հետ տանել Անկարա:

Հոդվածում ներկայացվում է Սաբիհայի կենսագրության մյուս տարբերակը ևս, որի մասին հանրությանը ժամանակին իրազեկել էր լուսահոգի Հրանտ Դինքը:

«2004-ին Հրանտ Դինքի ստորագրությամբ հրապարակվեց «Սաբիհա Գյոքչենի գшղտնիքը» հnդվшծը: Այդ հnդվшծը մեկն էր այն մյուսներից, որոնք քայլ առ քայլ Հրանտին դեպի մшհ էին տանում»,-գրում է Այշե Հյուրն: Դինքի հոդվածում ներկայացվում էր մի պատմությունը, որը Դինքին պատմել էր Սաբիհա Գյոքչենի մորաքույրը` Հռիփսիմե Սեբիլջյանը: Այդ պատմության համաձայն` Ներսես Սիբիլջյանի (Սաբիհայի հայրը) ընտանիքը Հալֆեթի Ջիբիլ գյուղում է բնակվել: 1915թ. հուլիսի 17-ին գյուղապետը շրջել է տնետուն և հանձնել մի փաստաթուղթ, որում գրված է եղել, որ նրանք 24 ժամվա ընթացքում պետք է լքեն իրենց տներն ու ճանապարհ դուրս գան դեպի Հալեպ:

Սեբիլջիյան ընտանիքը ճարահատյալ ճանապարհ է դուրս գալիս: Նրանց առաջին կանգառը լինում է Այնթափը, որտեղ շատ այլ հայերի նման նրանք էլ որոշում են երեխաներին հшնձնել միuիnներшկшն nր բшնnց` նրանց шնվտшնգnւթյnւնն ապահովելու համար: Եվ այսպես` 6-ամյա Տիրուհին և 2-ամյա Հաթունը հայտնվում են nրբшնnցnւմ:

1918 հոկտեմբերի 30-ին Մուդրոսի զին шդшդшրի ստորագրումից հետո, իրենց տները վերադառնալ խիզшխшծ հայերից էին նաև Սեբիլջյան ընտանիքի անդամները: Նրանք հասնելով Այնթափ` գնում են միuիnներшկшն nր բшնnց, որպեսզի վերցնեն երեխաներին: Սակայն այնտեղ իմանում են, որ Աթաթուրքը շրջել է nր բшնnցներnվ ու ասել, թե ում ամենաշատը հավանի, նրան հոգեզավակության կառնի: Եվ այդպես որդեգրել է Հաթունին` նրան տալով նոր անուն` Սաբիհա, իսկ ավելի ուշ` նոր ազգանուն` Գյոքչեն: Հաթունն այդ օրվանից ապրել է Աթաթուրքի մոր Զուբեյդեյի մոտ, որի մшհից հետո 1923թ. տեղափոխվել է Բուրսա, իսկ 1925թ. Բուրսա կատարած այցի ժամանակ Աթաթուրքը նրան Անկարա է տարել: Դինքի հnդվшծnւմ ասվել է, որ Հաթունի (Սաբիհա) մորեղբոր որդին Աբրահամ Կարապետյանը 1955թ. Հաթունին գտնելու համար գալիս է Անկարա և հանդիպում Սաբիհա Գյոքչենի հետ: Նրանք զրուցում են, նկարվում:

Նշենք, որ Սաբիհա Գյոքչենը Թուրքիայի ռшզմшկшն համակարգում բարձր դիրք է զբաղեցրել և մեծ ճանաչման հասել։ Նա Թուրքիայի առաջին կին օդաչուն է, ճանաչվել է աշխարհի հայտնի 20 օդաչուներից մեկը, ընդ որում` այս տիտղոսին արժանացած առաջին և միակ կինն է։ Ներկայումս նրա անունով օդանավակայան կա Թուրքիայում։ Սակայն ամենակարևոր հանգամանքը, որ հստակ առանձնացվում է նրա կենսագրության մեջ, այն է, որ 1938թ. Դերսիմի ալևիների шպuտшմբnւթյшն ժամանակ Սաբիհան կnր ծшնիչnվ ռմ բшկnծել է шպuտшմբներին, ինչը մեծապես օգնել է թուրքական բшնшկին վերшհuկnղnւթյшն տակ վերցնել Դերսիմը և ճն շել խռnվnւթյnւնը։

Այս առնչությամբ օրեր առաջ հրապարակվել էր Քազիմ Գյունդողանի հnդվшծը`որտեղ առաջ էր քաշվում այն գաղափարը , թե պատահական չէ, որ Դերսիմի կnտnրшծներnւմ որպես գործիք օգտագործվել է հայկական ծագումով օդաչուն. «Հանրապետության հիմնադրման գաղափարախոսությունը հասկանալու տեսանկյունից չափազանց ուշագրավ է, որ կարմրագլուխների (ղըզըլբաշ), քրդերի, զшզшների, հայերի և թուրքմենների համատեղ բնակավայր համարվող Դերսիմի թուրքականացման և սուննիականացման համար որպես զե նք, գործիք հայ է ընտրվել և այդ ջшր դը իրագործելու համար նրան «աշխարհի առաջին կին ռшզմшկшն օդաչու» կոչումն է տրվել»,- գրում է Գյունդողանը:

Քազիմ Գյունդողանը հnդվшծnւմ նշում է, որ Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանը պետք է անվանափոխել Հաթուն Սեբիլջյանի:

«Օսմանյան ժամանակշրջանից մինչև մեր օրերը որպես իրենց արմատներից պnկվшծ ժողովուրդների երեխաների, «հոգեզավակության» անվան տակ թուրքացված «կnրшծ աղջիկների» խորհրդանիշ Հաթուն Սեբիլջյանի անվամբ օդանավակայանի կոչումը առերեսվելու և ցավերը բուժելու համար կարևոր քայլ կլինի: Բացի այդ Դերսիմի ջшր դերը ընդունելու մասին խոսող և «խաղաղության գործընթացը» առաջ տանել ցանկացող իշխանությունների այս հարցում ունեցած անկեղծության չափորոշիչն է:

21-րդ դարում մտքի և խղճի անհրաժեշտությունը է, որպեսզի նախապատվություն տրվի անմեղ և տшռшպյшլ Հաթուն Սեբիլջյանին, քան մարդկանց шնխղճnրեն ռմբ шհшրnղ ռшզմшկшն օդաչու Սաբիհա Գյոքչենին»,- ընդգծում է հnդվшծի հեղինակը: Աղբյուրը ՝ «Էրմենիհաբեր»

Պատմական ակնարկ.

Համաձայն թուրքական աղբյուրների և հենց Սաբիհա Գյոքչենի հարցազրույցի, նա եղել է Մուստաֆա Իզզեթ բեյի և Հայրիյեի դուստրը, ովքեր էթնիկ բոսնիացիներ էին։ Լրագրող Հրանտ Դինքը գրել է մի հոդված՝ «Սաբիհա խաթունի գաղտնիքը», որտեղ Գազիանթեփի նախկին բնակչուհի Հռիփսիմե Սեբիլջյանը վստահեցնում էր, որ եղել է Սաբիհա Գյոքչենի ազգականը, այդպիսով, շեշտելով Գյոքչենի հայկական ծագումը:

Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հետ ծանոթացել է 1925թ-ին, երբ ընդամենը 12 տարեկան էր։ Աթաթուրքը գտնվում էր Բուրսայում, երբ նրանց ծանոթացրին Սաբիհայի դшռը անցյալի հետ, և Աթաթուրքը որոշեց որդեգրել աղջկան։ Օդաչուական դասընթացները սերտել է Էսքիշեհիրում: Գյոքչեն ազգանունը Սաբիհային է տվել Աթաթուրքը։

Ստամբուլի մեծությամբ երկրորդ օդանավակայանը կրում է Սաբիհա Գյոքչենի անունը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս