Ռուսաստանը պատրաստ է բանակցել Թուրքիայի հետ Սու -35-ի և Սու -57 կnր ծшնիչների վաճառքի շուրջ . Վալերիա Ռեշետնիկովա

Ռուսաստանը պատրաստ է բանակցել Թուրքիայի հետ Սու -35-ի և Սու -57 կnր ծшնիչների վաճառքի շուրջ . Վալերիա Ռեշետնիկովա

Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել Թուրքիայի հետ Սու -35 և Սու -57 կnր ծшնիչների հնարավոր մատակարարման հարցի շուրջ: Այս մասին այսօր լրագրողներին ասել է Ռուսաստանի Ռшզ մшտեխնիկшկшն համագործակցության դաշնային ծառայության մամուլի քարտուղար Վալերիա Ռեշետնիկովան , հաղորդում է «МК»-ը:

«Ինչ վերաբերում է Անկարայի կողմից ռուսական Սու -35 և Սու -57 կnր ծшնիչներ գնելու հնարավոր ծրագրերին, հարկ է նշել, որ թուրքական կողմը լիովին տեղեկացված է դրանց տեխնիկական բնութագրերի մասին: Եթե ​​Թուրքիայից հայտ կա այդ ինքնաթիռների համար, ապա մենք պատրաստ ենք բանակցություններ սկսել այս հարցի շուրջ», — ասել է Ռեշետնիկովան:

Ռեշետնիկովան նաև նշել է , որ Ռուսաստանը պատրաստ է նաև մասնակցելու թուրքական 5-րդ սերնդի կnր ծшնիչ արտադրելու ծրագրին:

«Թուրքական կողմը երկար ժամանակ է մտադիր է իրականացնել սեփական 5-րդ սերնդի TF-X կnր ծшնիչ արտադրելու նախագիծը: Ռուսաստանը նախկինում նշել էր, որ պատրաստ է դիտարկել այս ծրագրի շրջանակներում համագործակցության հնարավորությունը: Սակայն մենք Անկարայից դեռև այս հարցի շուրջ առաջարկ չենք ստացել», — հավելել է Ռեշետնիկովան:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս