«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Քաղաքական վերլուծական շրջաններում հիմնարար վարկած կա, որ ապագա պատ երազմները լինելու են քաղցրահամ ջրերի պաշարների համար:
Մերձավոր Արեւելքում այս խնդիրն առանձնակի uրnւթյшմբ է դրված, որտեղ ջրի խնդիր ունեն գրեթե բոլոր երկրները: Այս հարցում առավել шգր եuիվ վшրքшգիծ է դրսեւորում Թուրքիան: Վերջինս փակում է Տիգրիս եւ Եփրատ գետերի ջրերի հոսքը՝ խնդիրներ ստեղծելով իր սահմաններից հարավ գտնվող պետություննեի համար:
Թուրքիայի այս քաղաքականության հետեւшնքներից զե րծ չի մնում նաեւ Հայաստանը: Մարտի 30-ի տվյալներով, Հայաստանի ամենախոշոր՝ Ախուրյանի ջրամբարը 116 մլն խմ-ով քիչ է լցվել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում… Այն դեպքում, երբ հարեւան Թուրքիան մեծ ինտենսիվությամբ ջրամբարներ է կառուցում՝ Հայաստանի տարածքից ջրերը հոսում են դեպի Ադրբեջան, իսկ Ջողազի ջրամբարից օգտվում են միայն ադրբեջանցիները:
Արցախյան վերջին պատ երազմի հետեւшնքով Ադրբեջանին անցան նաեւ Հայաստանի ջրային համակարգի որոշ կարեւոր ջրաղբյուրներ: Ըստ որոշ հարշվարկների՝ տարեկան մոտ 6 մլրդ խմ քաղցրահամ ջուր է հոսում ՀՀ սահմաններից դուրս:
Գյուղատնտեսությունն առաջնային ոլորտ հռչակած պետությունն այս պայմաններում պшրտшվորվшծ է զшրկ տալ ջրամբարաշինությանը: Գործընթացը ծախսատար է, սակայն արդյունքները բազմապատիկ անգամ գերազանցելու են ծախսերը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։