Նոր Չեմպիոն . Կարեն Ավագյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Մոսկվայում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը 89 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ են դուրս եկել Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Անդրանիկ Կարապետյանն ու Կարեն Ավագյանը:

Պոկում վարժությունում Ավագյանը նվաճեց ոսկե, իսկ Կարապետյանը՝ բրոնզե մեդալ:

Անդրանիկ Կարապետյանը ցույց տվեց 170 կգ արդյունք՝ 3-րդ մոտեցմամբ չկարողանալով բարձրացնել 175 կգ-անոց ծանրաձողը:

Կարեն Ավագյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց՝ բարձրացնելով 175 կգ-անոց ծանրաձողը:

Քիչ անց կմեկնարկի հրում վարժությունը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս