Այսօր տեղի կունենա Հայաստան-Ռումինիա հանդիպումը . Մաղթում ենք միայն ՀԱՂԹԱՆԱԿ . Մանրամասներ .(տեսանյութ)

Հայաստան-Ռումինիա հանդիպումը կկայանա այսօր Հայաստանի ժամանակով 20:00-ին: Հայաստանի ազգային ընտրանին երկու խաղից հետո վաստակած 6 միավորով J խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում և ունի նույնքան միավոր, որքան առաջատար Գերմանիան: Մեր այսօրվա հակառակորը ՝Ռումինիան ոնի 3 միավոր:

Հանդիպումը կսպասարկեն լատվիացի մրցավարները՝ Անդրիս Տրեյմանիսի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Հարալդս Գուդերմանիսը և Ալեքսեյ Սպասյոնիկովսը։ Չորրոդ պաշտոնյան է Վիտալիս Սպասյոնիկովսը։ Հանդիպման մրցավարների տեսուչն է Վիտոր Պերեյրան (Պորտուգալիա), պատվիրակը՝ Սվիտլանա Շկիլը (Ուկրաինա)։

Երեկ Հայաստանի հավաքականը վերջին մարզումը անցկացրեց Ռումինիայի հետ խաղից առաջ .«Այսպիսի տրամադրությամբ էլ պատրաստվում ենք Ռումինիայի դեմ հանդիպմանը»,- գրել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը հրապարակելով լուսանկար.

Հայաստան-Ռումինիա հանդիպումից առաջ՝ մարտի 30-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի նախախաղային մամուլի ասուլիսը։

Մամուլի ասուլիսը ամբողջությամբ՝ ստորև։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս