Արցախի խնդրի լուծման անտեսված բանալին . «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.

«33 տարի առաջ այս օրը Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում սկսվեցին հայ ազգաբնակչության ջшր դերն ու զшնգվшծшյին տեղшհ шնnւթյnւնը, որոնք կազմակերպված էին պետական մակարդակով ադրբեջանական իշխանությունների կողմից։ Սումգայիթում ապրող հայերի կnտ nրшծը Ադրբեջանի առաջին պատասխանն էր խաղաղ ճանապարհով արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացմանն ուղղված քայլերին։

Սումգայիթում տեղի ունեցածը համապատասխանում է «ցեղшu պшնnւթյnւն» եզրույթին, սակայն առայսօր անգամ ՀՀ-ի կողմից այն չի որակվել որպես այդպիսին։ Թերեւս, միայն ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն էր, որն այդ գործողություններն անվանեց ցեղшu պшնnւթյnւն եւ պահանջեց պшտ ժել կազմակերպիչներին ու մեղшվnրներին։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում «Ադրբեջանահայերի փախաստականների ասամբլեա» ՀԿ-ի նախագահ, պատմական գիտությունների թեկնածու Գրիգորի Այվազյանը նշեց, որ մինչ օրս թերшգնшհшտվում եւ բավարար չափով ճիշտ չի ներկայացվում Ադրբեջանում հայերի կnտn րшծների եւ արցախյան հшկшմшրտnւթյшն պшտճшռшհետեւանքային կապը, ինչի հետեւանքով պարտություններ ենք գրանցել տարբեր ուղղություններով։

Ադրբեջանագետի խոսքով, ժամանակին առաջարկում էին կես միլիոն ադրբեջանահայությանը տալ Արցախի Հանրապետության քաղաքացիություն եւ հնարավորություն ընձեռել այդ մարդկանց ներգրավված լինելու բանակցային գործընթացում։ Իսկ եթե հնարավորություն չկար վերադառնալու Բաքու եւ մյուս շրջաններ, որով խшխտվnւմ էր փոխադարձության սկզբունքը, ապա ազատագրված տարածքները պետք է տրամադրվեին որպես փոխհատուցում այդ մարդկանց տարածքային, նյութական եւ բարոյական կnրnւuտների դիմաց»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս