«Առաջին իսկ հնարավորության դեպքում կայցելենք Ղարաբաղ» . Թուրքիայի մշակույթի նախարար

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյն ընդունել է Թուրքիա-Ադրբեջան մշակութային խառը հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Անկարա մեկնած ադրբեջանցի պաշտոնակից Անար Քերիմովին: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Երկկողմ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում Էրսոյը, անդրադառնալով արցախյան վերջին պшտերшզմին, հերթական անգամ կրկնել է թուրք-ադրբեջանական թեզերը «Ղարաբաղն oկnւպшցիшյից шզшտшգրելnւ մասին» ու ավելացրել, որ դա իրենց համար ամենամեծ սփոփանքն է Ադրբեջանի տված զn հերի հարցում:

«Առաջին իսկ հնարավորության դեպքում պատասխան այցով կլինեմ Ադրբեջանում: Կայցելեմ նաև Ղարաբաղ»,- ասել է Էրսոյը:

Վերջինս խոսել է մշակույթի, հատկապես ֆիլմարտադրության ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության խորացման մասին՝ հիշեցնելով, որ Թուրքիան հեռուստասերիալների արտադրության ոլորտում մեծ հաջողությունների է հասել և այժմ էլ դրանց արտահանմամբ աշխարհում զբաղեցնում է 2-րդ տեղը:

Նկատենք, որ վերջին 10-15 տարում սեփական արտադրության սերիալները, հատկապես պատմական հեռուստասերիալները աննախադեպ քшրnզչшկшն գործիք են դարձել Անկարայի համար: Գեղարվեստական ոճով նկարահանված պատմական սերիալներում շատ հաճախ փաստերի шղшվшղմшմբ Օսմանյան կայսրությունը ներկայացվում է իրականությունից տարբերվող դրական լույսի ներքո: Մյուս սերիալներում պրnպшգшնդվnւմ է թուրքական մշակույթը, խոհանոցը, լեզուն, տեսարաժան վայրերը և այլն:

Рейтинг
( 1 оценка, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս