Մենք չենք հրաժարվում Հադրութից պայքարելու ենք ,որ ետ բերենք. ԱՀ նախագահ
Մենք չենք հրաժարվում Հադրութի շրջանից: Մեր պшյքшրը խաղաղ բանակցային եղանակով շարունակվելու է, որ ետ բերենք մեր կորցրած գոնե ԼՂԻՄ-ի տարածքները։ Այս մասին, ինչպես հայտնում է Արցախի հանրային հեռուստաընկերությունը, նախագահական նստավայրում տեղահանված բնակավայրերի բնակիչների հետ հանդիպման ընթացքում ասել է նախագահ Արայիկ Հարույունյանը։
«Դիմել եմ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի տեղահանված արական սեռի քաղաքացիները դուրս չմնան աջակցության ծրագրից»,- նշել է ԱՀ նախագահը:
Անդրադառնալով Արցախում տիրող իրադրությանը և ռուս խաղաղապահների գործունեությանը՝ Հարությունյանը նշել է, որ երկարաժամկետ խաղաղության վերաբերյալ որևէ մեկը կասկած չունի: