Կահիրեն հերքում է թուրքական կե ղծ լուրերը, թե իբր պատրաստվում են բանակցություններ վարել թուրք պաշտոնյաների հետ ՝ Եգիպտոսի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերսկսման նպատակով:
Եգիպտոսի ԱԳՆ բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրները տեղեկացնում են , որ ոչ հանդիպումների մասին , ոչ էլ դրանց նախապատրաստական աշխատանքների մասին , ոչ մի բան չեն քննարկվում:
«Թուրքիայի հետ անմիջական կամ անուղղակի որևէ շփում կամ հանդիպումների նախապատրաստումներ տեղի չի ունենում , այդ ամենը կե ղծ է», — ասել է Եգիպտոսի բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը `շեշտելով, որ Թուրքիայի կողմից ցանկացած հայտարարություն պետք է հաստատվի իրական գործողություններով:
«Առաջին անգամը չէ, որ Անկարան հայտարարություններ է անում Կահիրեի հետ շփումները վերսկսելու մասին», — հավելել է Եգիպտոսի դիվանագիտական աղբյուրը:
«Այդ հայտարարությունները Անկարայի կողմից պարզապես տարածաշրջանում քաղաքական մեկnւսшցnւմից դուրս գալու փորձեր են: Թուրքիայի արտաքին քաղաքականության գաղափարական բնույթը, որը խոսում է Լիբիայում օսմանյան ժառանգության, «Կապույտ հայրենիքի» դոկտրինի և իրենց հավակնությունները չթաքցնելու մասին, մտшհnգnւթյшն տեղիք է տալիս», — ասել է Կահիրեի բարձրաստիճան դիվանագետը:
Հիշեցնենք , որ «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը, վկայակոչելով իր սեփական աղբյուրները, ուրբաթ օրը հաղորդել է, որ Անկարան և Կահիրեն հեռախոսազրույցներ են ունեցել, որի ընթացքում երկու կողմերը քննարկել են Կահիրեում կայանալիք առաջիկա հանդիպուման մասին:
Իր հերթին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարություններ արեց դիվանագիտական մակարդակով Անկարայի ու Կահիրեի միջեւ շփումները վերսկսելու վերաբերյալ:
«Մենք սկսել ենք մեր շփումները Եգիպտոսի հետ, գաղտնի ծառայությունների և արտաքին գործերի նախարարությունների մակարդակով», — ասել է Թուրքիայի արտգործնախարարը: