ՌԴ օդային սահմանը ՀՀ քաղաքացիների համար կշարունակի բաց մնալ մինչև ապրիլի 1-ը ներառյալ

ՌԴ օդային սահմանը ՀՀ քաղաքացիների համար կշարունակի բաց մնալ մինչև ապրիլի 1-ը ներառյալ, հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեի ֆեյսբուքյան էջում՝ հղում անելով Ռուսաստանի կառավարության կայքին:

ՌԴ կառավարությունը որոշում է կայացրել երկարեցնել վերջերս ներդրված հավելվածի միջոցով Հայաստանի քաղաքացիների մուտքը ՌԴ։ Կորոնավիրուսի բացասական ՊՇՌ-թեստի առկայությունը պարտադիր պահանջ է Հայաստանից Ռուսաստան մեկնողների համար։

Հարկավոր է ներբեռնել «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» («Путешествую без COVID-19») հավելվածը։ Հավելվածում հաստատվում և նշվում է օգտատատիրոջ կողմից ՊՇՌ թեստավորում անցնելու հանգամանքը և արդյունքը։

«Կառավարությունը հաստատել է կարգադրությունը…, որով նախատեսվում է մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը երկարաձգել «Ճամփորդում եմ առանց COVID-19» բջջային հավելվածի կիրառումը ՌԴ պետական սահմանը որոշակի անցակետերում հատելիս նոր կորոնավիրուսային վարակի վերաբերյալ հետազոտությունների բացասական արդյունքներ ներկայացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս