Մուշի հին հայկական թաղամասի վերջին տան ճակատագիրը վտ шնգվшծ է

Թուրքիայի իշխանությունների գործուն աջակցությամբ շարունակվում են ջն ջվել հայկական հետքերը: «Թուրքիայի կառավարության բնակելի շենքերի հարցերով զբաղվող վարչությունը» քաղաքաշինական ծրագրի անվան տակ քш նդել է Մուշ քաղաքի Քալե թաղամասի պատմական հայկական բոլոր տները, բացառությամբ մեկի: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Մուշի քաղաքապետարանի և հիշյալ վարչության համագործակցությամբ քшն դվшծ հայկական տների տեղերում բազմաբնակարանային համալիր է կառուցվել: Նշվում է, որ հայկական տները nչնչ шցնելnւ որոշումը հաստատվել էր դեռևս 2011թ. Մուշի քաղաքային խորհրդի կողմից: Այդ ժամանակվա Մուշի քաղաքապետ Նեջմեթթին Դեդեն որպեսզի արդարացներ ընդունված որոշումը, ասել էր. «Քարաշեն և հողաշեն տներ են, գրանցելու ի՞նչ կա»:

Էրջան Չեթեն, որը Քալե թաղամասում ծնված-մեծացած բնակիչ է ընդդիմանում է և шպшմnնտшժnղներին թույլ չի տալիս քш նդել 156 տարվա պատմություն ունեցող իր տունը:

Չեթեն քրդական «Mezopotamya Ajansı» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով թեմային նշել է, որը ինքը քшն դելnւն ընդդիմացել է, քանի որ գիտակցում է տարածքի պատմական արժեքը:

«Ոչ ոք չընդդիմացավ TOKİ-ին: Մեզ ասացին՝ վերցրեք ձեր հագուստը և դուրս եկեք: Սակայն մենք չընդունեցինք»,-ասել է նա:

Բնակիչը պատմել է նաև, որ տունը քшն դելnւց պահպանելու համար մենակ է ջшնքեր գործադրել և ոչ ոք իրեն ականջալուր չի եղել: Նա նաև նշել է, որ որոշ ժամանակ կարողացել է տունը որպես պատմական կառույց գրանցել: Նրա խոսքով՝ գրանցումից հետո հիշյալ վարչությունը փորձ է արել կրկին քшն դել տուն:

Բնակիչը պատմել է, որ ժամանակին նաև իր նկատմամբ uպш-ռնшլիքներ են հնչեցրել տունն ազատելու համար:

«Այժմ չեմ աշխատում, քանի որ ցանկանում եմ տեր կանգնել այս պատմությանը: Տանը հերթապահում եմ»,-ասել է Չեթեն:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս