Իսլանդիայի հավաքականին հաղթեց ողջ հայ ժողովուրդը. Յուրչենկո

Իսլանդիայի հավաքականին հաղթեց ողջ հայ ժողովուրդը. Յուրչենկո

Հայաստանի ազգային ընտրանու դարպասապահ Դավիթ Յուրչենկոն երեկ հիանալի հանդիպում անցկացրեց՝ մի քանի անգամ փրկելով մեր թիմին դարպասի գրավումից: Խաղից հետո մեր թիմի առաջին համարը կիսվել է իր տպավորություններով:

«Շատերն էին ցավում մեզ համար տրիբունաներում և կամ իրենց բնակարաններում, այդ թվում՝ մեր ընտանիքներն ու հարազատները: Կարող եմ ասել, որ այսօր Իսլանդիայի հավաքականին հաղթեց ողջ հայ ժողովուրդը»,- նշել է Յուրչենկոն:Հաղորդում է «1լուրեր»-ը:

Հիշեցնենք , որ Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Մունդիալ-2022 ընտրական փուլի շրջանակներում Երևանում ընդունելով Իսլանդիային առավելության հասավ 2:0 հաշվով:

Հայաստանի հավաքականը երրորդ տուրի շրջանակներում կրկին Երևանում կխաղա Ռումինիայի հետ: Հանդիպումը կկայանա մարտի 31-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի 20:00-ին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս