Նոր երկու էլեկտրագնացք 27 վագոն․ կգործեն սուրճի ապարատներ, զուգարանային համալիրներ` ցնցուղախցիկներով և խմելու ջրի ապարատներով

Հարավկովկասյան երկաթուղու շարժակազմը շուտով կհամալրվի Տրանսմաշխոլդինգի արտադրության ուղևորատար երկու նոր էլեկտրագնացքներով ու 27 վագոններով:

Նոր ուղևորատար վագոնները, որոնք սպասարկելու են միջազգային ուղղությունը, Հայաստան են բերվելու այս տարվա մայիս-հունիսին, իսկ ներհանրապետական երթուղիների համար նախատեսված նոր էլեկտրագնացքները՝ մինչև օգոստոսի 1-ը:

Նոր շարժակազմը Տրանսմաշխոլդինգի ամենաժամանակակից սերիական արտադրանքն է, որը համապատասխանում է ուղևորափոխադրումների հարմարավետության և անվտանգության բոլոր պահանջներին:

ԷՊ2Դ էլեկտրագնացքները հագեցած են անվտանգության պասիվ համակարգերով, հատուկ միկրոկլիմայի ապահովման համակարգով, օդի ախտահանման մոդուլներով և էկոլոգիապես մաքուր զուգարանային սարքավորումներով:

Ուղևորատար վագոններում կգործեն վաճառքի ավտոմատներ և սուրճի ապարատներ: Վագոնները հագեցած են էլեկտրական վարդակներով կամ USB միակցիչներով, ինչպես նաև զուգարանային համալիրներով` ցնցուղախցիկներով և խմելու ջրի ապարատներով:

61-4517 մոդելի վագոնների երկտեղանոց կուպեներում կտեղադրվեն հեռուստացույցներ: ՀԿԵ-ի ցանկություններին համապատասխան, վագոններում կկիրառվի հատուկ գունային գամման:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս