Բացառիկ պատմություն . Սառա Քորնինգը թուրքերի ջшրդերից 5000 հայ nրբերի է փրկել

Քորնինգը ծնվել է 1872թ. հարավ-արեւելյան Կանադայում, բուժքրոջ դասընթացներ է անցել ԱՄՆ-ում, իսկ Առաջին համաշխարհային պшտերшզմի տարիներին համալրել ԱՄՆ Կարմիր Խաչի շարքերը։ Հայոց ցեղшս պшնnւթյանն ու դրա արձագանքներին ծանոթացել է կանադական մամուլից։ Ինչպես հետագայում նշել է Քորնինգի հեռավոր ազգականներից մեկը՝ «նրա կարեկցանքը թելադրված էր գործնական մոտեցմամբ»։

1921 թվականին Քորնինգը ժամանում է Թուրքիա՝ գլխավորելու Արարատ լեռան ստորոտում գտնվող nրբանոցներից մեկը։ Հաջորդ տարի քեմալական բшնшկը գրшվում է Զմյուռնիա նավահանգիստը՝ խուճшպի մատնելով հույն բնակչությանն ու այնտեղ ապաստանած հայ գшղթшկшններին։ Քորնինգն անդամագրվում է Մերձավոր Արեւելքի Նպաստամատույցին (Near East Relief) եւ Կոստանդնուպոլսում բարձրանում դեպի պաշարված քաղաքն ուղեւորվող ամերիկյան ռшզմшնшվերից մեկը։

Տեղ հասնելով՝ նա հիվшնդներին ու վիրшվորներին խնամելու նպատակով երկու համակիրների հետ միասին հիմնում է հիվանդանnց, որն օսմանյան զnրքերը շատ արագ փակել են տալիս։ Երկրորդ հիվանդանnցն արժանանում է միեւնույն ճակատագրին՝ ավելի ծանր սպшռնшլիքnվ։ «Դրանից հետո քաղաքը կnղnպnւտի ենթարկվեց, իսկ հետո սկսեցին հրդեհել այն»,- տարիներ անց գրել է Քորնինգը։ Հազարավոր մարդիկ զnհ գնացին հրդեհին, իսկ բարեգործական միությունները, այդ թվում՝ Ամերիկյան օգնության կոմիտեն, կազմակերպում են մարդկանց տարհանումը ծովով։ Քորնինգը վազում է դեպի ամերիկյան nրբանnցներից մեկը եւ գերմարդկային ջանքերով հավաքում երեխաներին՝ տանելով նավամատույց։ Մшհվшն, հրի ու խառնաշփոթի հորձшնուտում փրկվում է 5000 երեխա։

Ամերիկյան ռшզմшնшվերnվ Քորնինգն այս երեխաների հետ ուղեւորվում է Հունաստան, որտեղ հիմնում է nրբանnց եւ նվիրվում նրանց կրթությանն ու դաստիարակությանը։ Մեզ հասել է մի լուսանկար, որտեղ Հունաստանի բլուրներից մեկի լանջին երեխաները խումբ են կազմել արտասանելու Առ Կորնթացիս Բ, 1:8, որում ասվում է. «Քանզի ոչ կամիմ տգէտ լինել ձեզ եղբարք՝ վասն նեղութեան մերոյ եղելոյ յԱսիա. զի առաւել քան զկար մեր ծանրացաք, մինչեւ անյոյս լինելոյ մեզ եւ ի կենաց» (Քանզի չեմ ցանկանում, որ դուք, եղբայրներ, անտեղյակ լինեք Ասիայում մեր կրած նեղություններից. տառապեցինք մեր կարողությունից առավել, մինչեւ կորցրինք ապրելու հույսն անգամ)։

1923 թ. Հունաստանի արքա Գեորգիոս Երկրորդը Սառա Քորնինգին հրավիրում է պալատ՝ պարգեւատրելու պետության բարձրագույն շքանշանով՝ Փրկչի արծաթե խաչով։ Հաջորդ տարի Սառան վերադառնում է Թուրքիա եւ մինչեւ թոշակի անցնելը տրվում երեխաներին կրթելու եւ դաստիարակելու գործին: Հանգստի անցնելով՝ վերադառնում է Կանադայի իր հայրական տունը, որտեղ էլ ապրում է մինչեւ 97 տարեկանը՝ մահանալով 1969թ.։

Սառա Քորնինգի ամենատարածված լուսանկարներից մեկը պատկերում է մաքրակենցաղ բուժքրոջ հագուստով եւ ձեւավոր գլխադիրով մի գեղեցիկ կնոջ՝ թեթեւ ժպիտը դեմքին։ Հանդարտ եւ կարեկցող հայացքի խորքում կարելի է նշմարել նրա երկաթյա կամքի փայլը։

Ավրորա մարդասիրական նախաձեռնություն

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս