Ըմբիշ Արսեն Հարությունյանը 10:0 հաշվով հաղթեց ուկրաինացի ըմբիշին և նվաճեց Օլիմպիական խաղերի ուղեգիր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը նվաճեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական օլիմպիական վարկանիշային մրցաշարի 57 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Արսեն Հարությունյանը մրցեց Ուկրաինայից Անդրեյ Յատսենկոյի հետ: Հայ ըմբիշը հաղթեց 10:0 հաշվով, դուրս եկավ եզրափակիչ և նվաճեց 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Այս մրցաշարուն օլիմպիական ուղեգիր են նվաճում եզրափակիչ հասած մարզիկները:

Մինչ այս ըմբշամարտում Հայաստանն ուներ երկու ուղեգիր` Տոկիոյի Օլիմպիական խաղերին պետք է մասնակցեն ՕԽ չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը:

2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս