ՀՀ Պաշտպանության նախարարը ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ քննարկել են հայկական զին ված ուժերի արդիականացման ծրագիրը

ՀՀ Պաշտպանության նախարարը ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ քննարկել են հայկական զին ված ուժերի արդիականացման ծրագիրը

Մարտի 23-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազ մական համագործակցությանն առնչվող, մասնավորապես՝ հայ-ռուսական համատեղ զnրшխմբերի միասնական գործողությունների, ինչպես նաև Սյունիքի шնվտ шնգшյին խնդիրների լուծման հետ կապված մի շարք հարցեր։

Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Անդրադարձ է կատարվել հայկական զին ված ուժերի արդիականացման և լայնածավալ բարեփոխումների ծրագրերին։ Վաղարշակ Հարությունյանն ու Վալերի Գերասիմովը պայմանավորվածություն են ձեռք բերել նշված հարցերի շուրջ առավել հանգամանալից քննարկումների նպատակով մոտ ժամանակներս ՌԴ բարձրաստիճան պատվիրակության Հայաստան այցի և բանակցությունների անցկացման վերաբերյալ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս