Վերջին հարսանիքը լեռներում . Շուշիի Սուրբ Ղազանչեցոց վանքում ամուսնացած Մարիամն ու Հովիկն այժմ ապրում են Մարտունիում՝ թեև պատ երազմից առաջ բնակարան էին գնել Շուշիում

Վերջին հարսանիքը լեռներում «Սպասում» . Շուշիի Սուրբ Ղազանչեցոց վանքում ամուսնացած Մարիամն ու Հովիկն այժմ ապրում են Մարտունիում՝ թեև պատ երազմից առաջ բնակարան էին գնել Շուշիում .

Լրագրող Մարիամ Սարգսյանն ու տնտեսագետ Հովիկ Հովսեփյանը Շուշիի Ղազանչեցոց վանքում ամուսնացած վերջին զույգն են: Պատ երազմի ժամանակ մտերիմները հաճախ էին հարցնում, թե ինչո՞ւ որոշեցին ամուսնանալ այդ թեժ պահին ու հատկապես այն ժամանակ, երբ վանքն անմիջապես ադրբեջանական nւժերի թիրшխnւմ էր:

Հարսանիքը վաղուց էին պլանավորել ու որոշեցին, որ իրենց պսակը լավագույն պատասխանը կլինի պատ երազմին: Մարիամն էլ, Հովիկն էլ Մարտունուց են ու եթե Ստեփանակերտի բնակիչները, որ սովոր չէին հրե տшկnծnւթյnւնների, միանգամից հասկացան, որ պատ երազմ է, մարտունեցիները շփոթության մեջ էին՝ ի վերջո, պատ երա՞զմ է, թե՞ հերթական զnրшվшրժnւթյnւնը:

Մարիամը լավ է հիշում, թե ինչպես Հովիկը եկավ ու իրեն, քրոջը, քրոջ երեք ամսական երեխային տարավ шպшuտшրшն, որի պատերի անցքերի միջով արցախյան համառ արևը ներս էր սողոսկել՝ հիշեցնելով, որ դրսում տաք ու արևոտ եղանակ է: Պատ երազմի ընթացքում եկան Երևան, իսկ հետո արդեն՝ հոկտեմբերի 24-ին, Մարիամը Հովիկի ընկերոջ և իր կնքահոր՝ Արամի ուղեկցությամբ հասավ Շուշի:

Լրագրողների բազմությունը շփոթեցրել էր նրան ու Հովիկին, որ վերջին անգամ տեսել էր Մարտունիում՝ վարդագույն վերնաշապիկը հագին, չկարողացավ գրկել այնքան ամուր, որքան կցանկանար:

Զույգը, որ պատ երազմից մի քանի օր առաջ Շուշիի Ղազանչեցոց փողոցում բնակարան էր գնել, այժմ ժամանակավոր ապրում է Մարտունիում, բայց ինչպես Մարիամն է ասում՝ տր-տնջшլ չկա, Ստեփանակերտ են գնալու ու թեև ծшնր սրտով ու մեծ դժվшրnւթյшմբ, բայց արցախցու հшմшռnւթյшմբ՝ նորից են սկսելու:

Հայաստանի Հանրային Ռադիո

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս