Թուրքական հանրահայտ «Միլլեթ» թերթի սյունակագիր Ալի Չընարը Սպիտակ տան իր աղբյուրներից տեղեկնալով, հաստատել է , որ Բայդենը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղաս պանությունը

Թուրքիայում քննարկում են Բայդենի կողմից Հայոց ցեղաս պանության հնարավոր ճանաչումը . Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Թուրքական մամուլում ակտիվ քննարկվում է ապրիլի 24-ին ընդառաջ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղաս պանության հնարավոր ճանաչման թեման: Դրա վերաբերյալ ուշագրավ հոդված է պատրաստել թուրքական «Միլլեթ» թերթի սյունակագիր Ալի Չընարը: Վերջինս, հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրներից ստացած տեղեկատվությանը, հայտնել է, որ Բայդենը ցեղաս պանությունը չճանաչելու պատճառ չունի:

Նա հիշեցրել է, որ Բայդենը քարոզարշավի ժամանակ էլ է Հայոց ցեղաս պանությունը ճանաչելու խոստում տվել, իսկ ծնունդով Կալիֆորնիայի նահանգից (որտեղ մեծ է հայկական սփյուռքի ազդեցությունը) փոխնախագահ Քամալա Հարիսի դիրքորոշումն էլ այս հարցում հստակ է:

Չընարը, հիշեցնելով, որ ԱՄՆ-ի 50 նահանգներից 49-ը ճանաչել են ցեղաս պանությունը, փորձել է կանխատեսել, թե ինչ կարող է լինել կառավարության ճանաչումից հետո: Այս հարցի շուրջ նա զրուցել է թուրք-ամերիկյան համայնքի ղեկավար Էրգուն Քըրլըքովալըի հետ, ով նկատել է, որ նման որոշումից հետո կարող են վերաբացվել ամերիկյան դшտшրшններnւմ քննված մի շարք դшտшկшն գործեր, որոնց դեպքում նախկինում կայացվել են որոշումներ ոչ հայերի օգտին:

Մասնավորապես կառավարության ճանաչումով ասպարեզից դուրս կգա այն հիմնավորումը, որով ֆեդերալ դшտшրшնները կարողանում էին մերժել հայերի ներկայացրած տարբեր փոխհատուցումների հայցերը՝ չնայած նահանգային դшտшրшնների՝ արդեն իսկ կայացրած հակառակ որոշումներին: Այսպիսով հայերը կարող են նախկինում պшրտվшծ դшտшվшրnւթյnւնները վերաբացել:

Քըրլըքովալըի խոսքով՝ հայերը տարբեր լրատվամիջոցներով կսկսեն «Նախագահը ճանաչել է» ակցիան՝ կրկին բարձրաձայնելով տարածքային պшհшնջները և նյութական փոխհատուցման հարցերը:

«Ճիշտ է, դրանք իրավական հետևանքներ չեն ունենա, բայց դրանցով կշարունակեն Թուրքիային նեղը դնել։ Ավելին, թուրքական ծագումով ամերիկացիների դեմ шտ-ելnւթյшն խոսքը կարող է բռ-նnւթյшն դրսևորումներ ունենալ:

Այս ճանաչումն օգտագործելով՝ նահանգներում էլ Թուրքիայի դեմ պատ երազմ կարող են սկսել (առևտրի, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում): Ադրբեջանն էլ իր բաժինը կստանա»,- ասել է ԱՄՆ-ի թուրքական համայնքի ղեկավարը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս