ԱՄՆ-ն պաշտոնապես հաստատել է Թուրքիայի մասնակցությունը պատ երազմին

ԱՄՆ-ն պաշտոնապես հաստատել է Թուրքիայի մասնակցությունը պատ երազմին.

Միացյալ Նահանգները պաշտոնապես հաստատել են Թուրքիայի մասնակցությունը 2020 թվականի Արցախի պատ երազմին, գրում է mediamax-ը:

ԱՄՆ Պետքարտուղարության կողմից հրապարակված Մարդու իրավունքների ամենամյա զեկույցի Հայաստանին վերաբերող գլխի նախաբանում, մասնավորապես, ասված է.

«Նրանից հետո երբ Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, վերականգնեց վերահսկողությունը չորս հարակից շրջանների նկատմամբ, որոնք шնջшտnղшկшնների կողմից վերահսկվում էին 1994 թվականից ի վեր, Ռուսաստանի միջնորդությամբ նոյեմբերի 9-ին կնքված հրшդшդшրը ապահովեց եւս երեք շրջանների խաղաղ վերադարձը Ադրբեջանին, ինչպես նաեւ ռուս խաղաղապահների տեղակայումը»:

Զեկույցում նշվում է նաեւ, որ «1995 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագությամբ ընթացող միջազգային միջնորդության առարկա»:

Հիշեցնենք 2020 թ.-ի նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրված եռակողմ համաձայնագրով Արցախում ընթացող պատ երազմը դադարեցվեց:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս