Հաղթել պարտություններից հետո, հաղթել պարտվելիս, տանել կամային հաղթանակ , հաղթանակը՝ անշուշտ նվիրված է Կոմանդոսին եւ մեր բոլոր ընկած եղբայրներին. Նիկոլ Փաշինյանը .(տեսանյութ)

Հաղթել պարտություններից հետո, հաղթել պարտվելիս, տանել կամային հաղթանակ , հաղթանակը՝ անշուշտ նվիրված է Կոմանդոսին եւ մեր բոլոր ընկած եղբայրներին. Նիկոլ Փաշինյանը .

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է քիչ առաջ Հայաստանի հավաքականի հաղթանակով ավարտված Հայաստան-Ռումինիա ֆուտբոլային խաղին , գրելով

«Հաղթել պարտություններից հետո, հաղթել պարտվելիս, տանել կամային հաղթանակ։

Մեր հավաքականի այսօրվա հաղթանակը՝ անշուշտ նվիրված է Կոմանդոսին եւ մեր բոլոր ընկած եղբայրներին։» , -գրել է վարչապետը և հրապարակել տեսանյութ:

Հիշեցնենք , որ րոպեներ առաջ Հայաստանի հավաքականը հաղթեց Ռումինիային 3-2 հաշվով:

Մունդիալի ընտրական փուլի 4-րդ տուրի հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի արդեն սեպտեմբերին` արտագնա խաղում մրցելով Հյուսիսային Մակեդոնիայի դեմ: Այդ խաղը նախատեսված է սեպտեմբերի 2-ին: Այնուհետ` սեպտեմբերի 5-ին Կապառոսի ընտրանին կհյուրընկալվի Գերմանիային, իսկ 8-ին Երևանում կընդունի Լիխտենշտեյնին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս