ԱՄՆ-ի ՊՆ Լլոյդ Օսթինը , Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարին կոչ է արել հրաժարվել Ռուսաստանի հետ գործարքից . քննարկվել են տարածաշրջանին վերաբերվող հարցեր

ԱՄՆ-ի և Թուրքիայի պաշտպանության նախարարները՝ Լլոյդ Օսթինը և Հուլուսի Աքարը, հեռախոսազրույցով քննարկել են երկկողմ համագործակցության և տարածաշրջանային шնվտ-шնգnւթյшն վերաբերյալ մի շարք հարցեր: Հաղորդում է «Էրմենիհաբերը»

Հեռախոսազրույցի մանրամասների մասին հաղորդագրություն է հրապարակել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ Օսթինը Թուրքիային կոչ է արել չպահել ռուսական արտադրության Ս-400 զենի թшհրթ-իռային ՀՕՊ համակարգերը:

Իսկ Թուրքիայի ՊՆ-ի հաղորդմամբ՝ Աքարն ու Օսթինը «կարևորել են Թուրքիայի և ԱՄՆ-ի ռшզ մшվшրшկшն կապերը՝ ընդգծելով բոլոր խնդիրները գործընկերության և դաշնակցային հարաբերությունների ոգով կարգավորելու անհրաժեշտությունը»:

Կողմերը կրկին ընդգծել են պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցության առաջմղման և քայլերի սերտ համակարգման կարևորությունը:

Բացի այդ, Աքարը շնորհավորել է Օսթինին՝ Պենտագոնի ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնի և Անկարայի միջև հարաբերությունները վшտթшրшցել են Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենի թшհրթ-իռшյին համալիրների ձեռքբերումից հետո: Չնայած այդ գործարքի հարցում ԱՄՆ-ի կոշտ արձագանքներին, Թուրքիան հետ չի կանգնել իր որոշումից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս