Իրականացնելու ենք Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելու մեր երազանքը

Նորանշանակ նախարար Հայկ Չոբանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Հարգելի բարեկամներ,

Պաշտոնապես ստանձնել եմ Հայաստանի Հանրապետության Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի պաշտոնը:

Գիտելիքի և մարդկային ներուժի գերակայության, նրանց անսահման հնարավորությունների իմ մշտական համոզմունքը պետք է լինի բոլոր նախաձեռնություններիս ու գործողություններիս հիմքում։ Սիրով և հավատով եմ վերադառնում իմ հարազատ ոլորտ։ Համոզված եմ, որ այս հրաշալի, տաղանդավոր մարդկանց հետ, որոնցից շատերն իմ լավ բարեկամներն են, իրականացնելու ենք Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելու մեր երազանքը»,-գրում է Չոբանյանը:

ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի պաշտոնը զբաղեցնելու համար , կառավարության որոշմամբ Հայկ Չոբանյանը ազատվեց Տավուշի մարզպետի պաշտոնից: Չոբանյանը 2019 թվականի փետրվարի 6-ին էր ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել ՀՀ Տավուշի մարզպետ։

Հիշեցնենք ընդամենը օրեր առաջ , ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանը հրաժարական տվեց:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս