Հայտնի է դարձել թե ի՞նչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը ապրիլի 7-ին

Մոսկվայում ապրիլի 7-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կքննարկեն երկու երկրների ռшզ մшվшրшկшն գործընկերությանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Նախատեսվում է քննարկել ռուս-հայկական ռшզ մшվшրшկшն գործընկերության և համագործակցությանն առնչվող ակտուալ հարցեր, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության հեռանկարները»,- ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Պուտին-Փաշինյան հանդիպման մասին հայտարարել էր նաև ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ քննարկվելու է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունների ու եռակողմ փաստաթղթի կյանքի կոչման ընթացքը, ինչպես նաև հարցեր՝ կապված Անդրկովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների шպшշրջшփшկմшն, Հայաստանում սկսված ընտրական գործընթացի, ռուս-հայկական համագործակցության ակտուալ հարցերի հետ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս