Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը Հունաստանին մեղա դրեում է Թուրքիայի ափերին մոտ գտնվող Էգեյան շրջանում ապառազ մականացված կղզիների մոտ , ռազ մածովային նավեր տեղակայելու մեջ:
Պաշտպանության նախարարության խոսնակ մայոր Պինար Քարան հանդես է եկել մամուլի ասուլիսով հայտնելով , որ հունական «գրո հային նավերը» տեղակայվել են Կաստելորիզո կղզում , որը գտնվում է Թուրքիայից ընդամենը 2 կմ հեռավորության վրա: Այս մաին Պինար Քարանը հայտնել է Թուրքիայի պետական «TRT World»- ի եթերով:
«Չնայած Թուրքիայի բոլոր դրական և կառուցողական ջանքերին, Հունաստանը շարունակում է իր սա դրիչ և անօ րինական գործողությունները», — ասել է ՊՆ խոսնակը:
«Թուրքիան կշարունակի բանակցություններ վարել Հունաստանի հետ տարաձ այնությունները լուծելու համար, բայց Հունաստանը դեռ պետք է պատասխանի մեր հրավերին, որ երկու կողմերը հանդիպեն» , — ասել է Քարանը:
Կաստելլորիզո կղզին առանձնահատուկ կարևոր կետ է համարվում և Հունաստանի և Թուրքիայի համար: Կղզին աշխարհագրորեն ավելի մոտ է Թուրքիային, քան Հունաստանին, և 1947 թ.-ին Փարիզի խաղաղության պայմանագրով, որով Դոդկանեսյան կղզիները հայտնվեցին Հունաստանի վերահսկողության տակ, նրանք պետք է մնան ապառազ մականացված: