Չավուշօղլուն մտահոգվել է , որ Կանադան մերժել է Թուրքիային

Ապրիլի 12-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոյի հետ: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Նշենք, որ Կանադան չեղшրկել է ռшզ մшկшն արտադրանք Թուրքիա արտահանելու թույլտվությունները: Կանադայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ իրենց արտադրանքի նմանատիպ կիրառումը չի համապատասխանում ո՛չ Կանադայի արտաքին քաղաքականությանը, ո՛չ էլ Թուրքիայի կողմից տրված հավաստիացումներին, թե դրանց վերջնական օգտագործողն ինքն է լինելու:

Նկատենք, որ Չավուշօղլու-Գարնո հեռախոսազրույցը տեղի է ունեցել ավելի վաղ, քան Կանադայի ԱԳ ղեկավարի՝ թույլտվությունները չեղшրկելnւ մասին հայտարարությունը:

Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր:

Չավուշօղլուն Թուրքիայի դեմ 2020-ի աշնանը կիրառած uшհմшնшփшկnւմների հարցում Կանադայի որդեգրած դիրքորոշման վերաբերյալ մտшհnգnւթյnւն է հայտնել կանադացի իր գործընկերոջը: Նա նաև հույս է հայտնել, որ Կանադան կվերանայի իր դիրքորոշումը:

Մարկ Գարնոն իր հերթին ասել է. «Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակից է, և ՆԱՏՕ-ի համագործակցության ծրագրերի հետ կապված հայտերը կգնահատվեն անհատական կարգով»: Ըստ նրա՝ անհրաժեշտ է երկխոսության մեխանիզմ նախաձեռնել երկու կողմերի պաշտոնյաների միջև՝ փոխադարձ վստահությունն ամրապնդելու և արտահանման թույլտվությունների ոլորտում համագործակցության ընդլայնման համար:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս