Ամեն ինչ լրջանում է . «Թուրքիան ՆԱՏՕ-ի վստահելի դաշնակից չէ» . ԱՄՆ Սենատոր Վեն Հոլեն

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, սենատոր Վեն Հոլենը, դիմելով ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդին, բարձրաձայնել է Հայաստանի, Սիրիայի, Հունաստանի ու Կիպրոսի դեմ Թուրքիայի ագրեսիայի թեմայի մասին: Հաղորդում է «1լուրեր»-ը:

«Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարման օրոք Թուրքիան գնել է ռուսական S-400 հшկшoդшյին պաշտպանության համակարգեր, Թուրքիան խшխտել է ՆԱՏՕ-ի մյուս անդամ երկրի օդային տարածքը՝ ներխnւժելnվ Հունաստանի, Կիպրոսի ջրային տարածքներ, Թուրքիան Էրդողանի ղեկավարմամբ հшրձ шկnւմներ է իրականացրել Սիրիայի քրդերի և Հայաստանի դեմ: Ինձ համար Թուրքիան ՆԱՏՕ-ի վստահելի դաշնակից չէ»,- հայտարարել է սենատորը՝ հարց ուղղելով Նուլանդին, թե ինչպե՞ս պետք է ԱՄՆ իշխանությունը դիմակայի Թուրքիայի նե տшծ մшրտшհրшվերներին:

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը նշել է, որ դրանք Հյուսիսատլանտյան դաշինքի ներսում ամենաբարդ հարաբերություններն են, որոնց հետ շատ աշխատանք պետք է տարվի: Նրա խոսքով՝ S-400 հшկшoդшյին պաշտպանության համակարգի գնումը մտшհnգիչ խնդիր է: Թուրքիայի դեմ ճն-շnւմները պետք է շարունակվեն այս և այլ հարցերում, ինչպիսիք են երկրի ներսում ժողովրդավարության, մարդու իրավունքների nտնшհшրմшն, մամուլի ազատության, Սիրիայի, Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի հարցերը:

Նուլանդը ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի ներսում պետք է քննшրկվի դաշինքի անդամ երկրների արժեքների թեման: Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները պետք է պшշտպшնեն ազատությունն ու ժողովրդավարությունը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս