Թուրքիայում ցեղաս պանությունը ժխտnղ միջազգային գիտաժողով կանցկացվի

Թուրքիայի նախագահականի համակարգմամբ ապրիլի 20-ին Հայոց ցեղաս պանությունը ժխտnղ միջազգային գիտաժողով կանցկացվի: Ըստ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հայտարարության՝ գիտաժողովը կանցկացվի 3 տարբեր պանելային քննարկումներով։ Դրանք կունենան իրենց ղեկավարներն ու առանձին խորագրերը: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Առաջինը կունենա «1915-ի իրադարձություններն ու հայկական հարցը պատմական գործընթացում» խորագիրը ու կանցկացվի Թուրքիայի պալատների ու բորսաների միության Տնտեսագիտական ու տեխնիկական համալսարանի ռեկտոր Յուսուֆ Սարընայի ղեկավարությամբ: Այս պանելի հիմնական բանախոսներից է լինելու նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավոր խորհրդական Սեյիթ Սերթչելիքը, ով հայտնի ցեղաս պանությունը ժխտnղ մի շարք կոնֆերանսների կազմակերպմամբ:

«1915-ի դեպքերը միջազգային իրավունքի տեսանկյունից» խորագրով 2-րդ պանելային քննարկմանը մասնակցելու է ԱՄՆ-ում հայերի կողմից բացված դшտшվшրnւթյnւնների ժամանակ թուրքական կողմի համար փաստաբանի ծառայություններ մատուցած Դեյվիդ Սոլցմանը և այլ իրավաբաններ:

Երրորդ «1915-ի դեպքերի անդրադարձը մեր օրերի վրա և ապագայի հեռանկարները» խորագրով պանելային քննարկմանը մասնակցելու են Թուրք-ամերիկյան կազմակերպությունների նախկին նախագահ Էրգյուն Քըրլըքովալըն, Հարավարևելյան Եվրոպայի ու Կովկասի ուսումնասիրությունների կենտրոնի (Գերմանիա) տնօրեն Քրիստիան Յոհաննես Հենրիխը և այլոք:

Նշվում է, որ բացի Թուրքիայից գիտաժողովին մասնակցելու են ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից ու Իռլանդիայից:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս