Էրդողանը որոշ ժամանակով կարող է հետաձգի իր սիրելի նախագիծը՝ թուրքական դրոշի տակ բոլոր թյուրքալեզու ժողովուրդների միավորումից

Ֆինանսական ճգն աժամը կարող է բшրդшցնել Թուրքիայի էքսպանսիան նախկին խորհրդային Միջին Ասիայում: Թուրքական լիրայի անկայունությունը եւ ֆինանսական ղեկավարության փոփոխությունները կարող են այդ երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանին որոշ ժամանակով հեռացնել իր սիրելի նախագծից՝ թուրքական դրոշի տակ թյուրքալեզու ժողովուրդների միավորումից: Ծայրահեղ դեպքում Թյուրքական խորհրդի մյուս ղեկավարների հետ անձնական հանդիպումը հետաձգվում է:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահ է, որ լիրայի թուլացումը (ԿԲ-ի ղեկավարի՝ 20 ամսվա ընթացքում երրորդ պաշտոնանկությունից հետո՝ 17 տոկոսով) չի արտացոլում երկրի տնտեսության վիճակը: Նա հույսեր է կապում զբոսաշրջության նոր սեզոնի հետ: Նշենք, որ նախկինում տուրիզմը տարեկան Թուրքիային բերել է 40 մլրդ դոլար:

Լիրան արդեն անընդմեջ 6 տարի թուլանում է, բայց Թուրքիայի առաջնորդը մնում է ցածր տոկոսադրույքների եւ էժան վարկերի կողմնակից: Էրդողանի այս տնտեսական կուրսն ակնհայտորեն տալիս է իր «պտուղները»: Ի տարբերություն այն երկրների մեծամասնության, որոնք կորոնավիրուսային ճգն աժամի հաղթահարման գործում արձանագրած հաջողությունը չափում են ՀՆԱ-ի անկման տոկոսով (օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունում՝ 3.1, իսկ ԱՄՆ-ում` 3.5 տոկոս), Թուրքիան այն քչերից է, որտեղ ՀՆԱ-ն աճեց 1.8 տոկոսով:

Դիտորդները Թուրքիայում ազգային արժույթի կտրուկ անկումը եւ Կենտրոնական բանկի ղեկավարների հաճախակի փոփոխությունները միանշանակ գնահատում են որպես երկրում լուրջ տնտեսական ճգն աժամ եւ խոսում են ֆինանսական шղետի մոտեցման մասին: Այս ֆոնին չեղյшլ հայտարարվեց Էրդողանի՝ մարտի 31-ին պլանավորված անձնական այցը Ղազախստան:

Փորձագետների կարծիքով՝ Չինաստանը Կենտրոնական Ասիայի նախկին խորհրդային հանրապետություններում թուրքական էքսպանսիայի հիմնական մրցակիցն է: Եվ Պեկինը, եւ Անկարան ակնհայտ հետաքրքրություն են ցուցաբերում տարածաշրջանի նկատմամբ, որն ունի ավելի քան 200 միլիոն երիտասարդ եւ, ընդհանուր առմամբ, 2 տրիլիոն դոլար ՀՆԱ:

Անկարայի աջակցությունը վայելող Թյուրքական խորհրդի կազմ, Թուրքիայից բացի, մտնում են Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը եւ Ադրբեջանը: 2019 թ. Անկարան իր «Նոր Ասիա» նախաձեռնության շրջանակներում ձեւակերպեց տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններում առաջնահերթությունները: Անկարան այդ ուղղությամբ զարգացրեց ոչ միայն աննախադեպ դիվանագիտական, այլեւ ներդրումային ակտիվություն: 2019 թ. տարածաշրջանի երկրների հետ առեւտրային շրջանառությունը հասավ 8.5 մլրդ դոլարի:

Տարածաշրջանում Թուրքիայի մեծ հաջողություն է համարվում «Հարավային գազային միջանցքի» շինարարության ավարտը, որն արդեն Կասպից ծովի արեւմտյան ափից (ադրբեջանական «Շահ-Դենիզ» հանքավայրից) գազ է մատակարարում Եվրոպա:

Երկար տարիների տարաձայնություններից հետո Ադրբեջանն ու Թյուրքական խորհրդի կազմի մեջ չմտնող Թուրքմենստանը պայմանավորվել են համագործակցել «Բարեկամություն» հանքավայրում, որի գազը նույնպես կարող է մղվել «Հարավային գազային միջանցք» գազատարով: Որոշ վերլուծաբաններ այդ հաջողությունը կապում են թուրքական կողմի ջшնքերի հետ:

Ղազախստանի արտաքին գործերի նախարարի վերջին այցն Անկարա ցույց տվեց, որ ապրանքաշրջանառության աճի պլանները բավական հավակնոտ են. Ղազախստանում թուրքական ընկերությունների ներդրումների ծավալները միջնաժամկետ հեռանկարում ցանկանում են հասցնել 1 մլրդ դոլարի, իսկ ապրանքաշրջանառությունը պլանավորվում է եռապատկել՝ մինչեւ 10 մլրդ դոլար:

Թուրքական «Նոր Ասիա» նախաձեռնությունն այստեղ բшխ վում է չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի հետ: Թույլ ենթակառուցվածքները եւ խոշոր ներդրումների սուր անհրաժեշտությունը, որը Ռուսաստանը չի կարող ապահովել, Պեկինի համար, ըստ փորձագետների, լուրջ հնարավորություններ են ստեղծում:

«Թուրքիան այս տարածաշրջանում հսկայական առավելություն ունի հենց Թյուրքական խորհրդի ու նրա անդամների շնորհիվ,- «Նեզավիսիմայա գազետայի» թղթակցին ասել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ժամանակակից Թուրքիայի ու ռուս-թուրքական հարաբերությունների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Ապոլինարիա Ավրուտինան:- «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» եւ թուրքական «Նոր Ասիա» նախագծերը մրցակցում են, որոնք կառուցված են ոչ այնքան քաղաքական ու տնտեսական, որքան մշակութային էքսպանսիայի վրա: Այդ գաղափարախոսությունը բազավորվում է Թուրքիայի առաջատար դերի գաղափարի վրա՝ որպես Կենտրոնական Ասիայի թրքալեզու պետությունների դրոշակակրի, բայց իրացվում է առաջին հերթին մշակութային մակարդակով «փափուկ ուժի» գործիքներով, իսկ այնուհետեւ՝ արդեն քաղաքական, ապա տնտեսական»: Միեւնույն ժամանակ, փորձագետի խոսքերով, Ռուսաստանը հաճախ է հետ մնում, որովհետեւ այդ տարածաշրջանում «փափուկ пւժի» նրա գործիքները դեռ զիջпւմ են ԱՄՆ-ի, Թուրքիայի ու Չինաստանի գործիքներին:

«Բոլոր թուրքերի միասնության» պաշտոնական հռետորաբանությունը թաքցնում է Կասպյան տարածաշրջանի, ներառյալ՝ Ադրբեջանի եւ Միջին Ասիայի երկրների նկատմամբ Թուրքիայի հետաքրքրությունը: Թուրքիայի նախագահը գիտակցում է երկրում տնտեսական իրավիճակի փխրունությունը եւ հմտորեն մանեւրում է մրցակցող բլոկների միջեւ՝ ընտրելով առավել «հարմար» դաշնակիցների՝ ելնելով пւժերի ներկայիս հավասարակշռությունից»,- ասել է Արդյունաբերողների եւ ձեռներեցների ռուս-ասիական միության նախագահ Վիտալի Մանկեւիչը:

Ի սկզբանե «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի իրականացման գաղափարը թուրքական էլիտան ընկալում էր որպես միջամտություն Անկարայի հետաքրքրությունների տիրույթին, բայց քանի որ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ տшրшձшյնnւթյnւնները խորանում էին, Թուրքիան հայտնվեց Չինաստանի հետ բարիկադի նույն կողմում: «Այս առումով Էրդողանն իրեն բնորոշ թեթեւությամբ փոխեց ուղին՝ որոշելով համագործակցել: Մի կողմից՝ Անկարային անհրաժեշտ է հուսալի գործընկեր՝ նախագծեր իրականացնելու եւ տարածաշրջանում կայունությունը պահպանելու համար: Մյուս կողմից՝ Թուրքիան հույս ունի օգուտ քաղել իր աշխարհագրական դիրքից` առաջարկելով իրեն որպես տրանսպորտային «Միջին միջանցք», ինչը, ընդհանուր առմամբ, համահունչ է տարածաշրջանային տրանսպորտային եւ էներգետիկ հանգույց դառնալու ռազմավարությանը»,- նշել է Վիտալի Մանկեւիչը:

Ռուսաստանը շարունակում է մնալ ամենամեծ տնտեսական գործընկերն այս երկրների համար եւ նրանց կայունության ռшզ մшքաղաքական երաշխավորը, որն ամրագրված է ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ համաձայնագրերում: Չինաստանն ու Թուրքիան մրցակիցներ են, նույնիսկ հшկшռшկnրդներ, ինչը պայմանավորված է Չինաստանի թյուրքալեզու քաղաքացիների՝ մոտ 50 մլն ույգուրների եւ կառավարության կոնֆլիկտային իրավիճակով: Ռուսաստանը, չմոռանալով քաղաքական եւ տնտեսական մրցակցության ու իր շահերը պաշտպանելու անհրաժեշտության մասին, կառուցում է գործընկերային հարաբերություններ ինչպես Չինաստանի, այնպես էլ Թուրքիայի հետ, բայց նաեւ չի թույլատրում նրանց չափազանց ընդլայնվել իր ազդեցության գոտում:

«Արմենպրես»

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս