Միջերկրածովում խաղաղ ժամանակներ չեն . տեղի ունեցավ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի եւ Թուրքիայի նախագահ Էրդողանի հանդիպումը . Մանրամասներ . «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.«Երեկ երեկոյան տեսակոնֆերանսի միջոցով տեղի էր ունենալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որն առաջինն էր վերջին վեց ամիսների ընթացքում։

Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների՝ Ֆրանսիայի եւ Թուրքիայի հարաբերությունները վա տթարացան այն բանից հետո, երբ Փարիզը զին վորներ տեղակայեց Սիրիայում արաբաքրդական զին յալների կողմից գրա վված տարածքում: Երկու պետությունների հարաբերությունների վատթարացմանը նպաստել էին նաեւ Թուրքիայի գործողությունները Արեւելյան Միջերկրածովում եւ Լիբիայում։ Այս զարգացումներն առնչվում էին արդեն Ֆրանսիայի կենսական շահերին։

Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ՆԱՏՕ-ն բազմիցս ընդգծել է Թուրքիայի կարեւոր դերակատարությունը դաշինքի համար, ապա միանգամայն սպասելի էր, որ փորձ կարվի հարթելու կառույցի ներսում առկա ս ուր անկյունները «ՆԱՏՕ- 2030» նախաձեռնությունն առավել արդյունավետ կյանքի կոչելու համար։

Հունաստանի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ Ֆրանսիայի եւ Թուրքիայի միջեւ ս րված հարաբերությունները խոչ ընդոտում են ՆԱՏՕ-ի հեռահար ծրագրերի արդյունավետ իրականացումը։ Թե որքանով հնարավոր կլինի մոտեցնել Ֆրանսիայի, Հունաստանի, Կիպրոսի եւ մյուս կողմից՝ Թուրքիայի միջեւ առկա տարաձ այնություններն ու շահերի բա խումը, դեռ վաղ է խոսել։ Բաց է մնում այն հարցը, թե ում հաշվին կիրականացվի հանգ ուցալուծումը. մեկ բան հստակ է, որ ոչ Թուրքիան, ոչ Հունաստանը չեն պատրաաստվում նահանջել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս