Թուրքիայից ամենաուժեղ ազդանշանն է ուղարկվել Արբական երկրներին , որ պատրաստ են նոր էջ բացել Եգիպտոսի և Արաբական Լիգայի երկրների հետ, որպեսզի թուլացվի լարվածությունը տարածաշրջանում , այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի խոսնակը:
Խոսելով արաբական երկրների հետ հարաբերությունների մասին ՝ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալինը նշել է.
«Կարելի է նոր էջ բացել , մենք պատրաստ ենք : Այդ նոր էջը Եգիպտոսի, ինչպես նաև Պարսից ծոցի մյուս երկրների հետ , օգնելու է հաստատել տարածաշրջանային խաղաղություն , կայունություն և լարվածության թուլացում մեր հարաբերություններում», — հայտարարել է Իբրահիմ Քալինը:
ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ Քալինը աել է , որ այստեղ նույնպես պետք է Վաշինգտոնի հետ հարաբերությունները շտկել . « Մենք կարող ենք աշխատել շատ կառուցողական եղանակով, որտեղ օգուտներ կքաղենք միմյանցից և միասին կլուծեենք ընդհանուր խնդիրները»:
«Որպեսզի այս հարաբերությունները օգուտ բերեն երկու կողմերին, այն պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի վրա: Ամերիկյան կողմը պետք է հասկանա Թուրքիայի ազգային անվտանգության մտահոգությունները: Մենք ուզում ենք տեսնել մեր դաշնակիցների կողմից կոնկրետ քայլեր»: , — ասել է Իբրահիմ Քալինը: