Վրաստանում ուղիղ մեկ տարի փակ լինելուց հետո , այսօրվանից ռեստորանները բացվում են` առանց կենդանի երաժշտության

Վրաստանում մարտի 8-ից բացվում են ռեստորանները: Ուժի մեջ է մնում կենդանի երաժշտության արգելքը: Հաղորդում է «Ալիք Մեդիան»:

Սահմանափակումը կգործի մինչև ապրիլի 1-ը: Ըստ պատասխանատուների` նման որոշում ընդունվել է` հաշվի առնելով հանգամանքը, որ կենդանի երաժշտության առկայությունն ավելի է մեծացնում միջոցառման մասշտաբը: Այդ դեպքում մարդկանց մոբիլությունը վերահսկելը բարդանում է:

Հիշեցնենք` մարտի 8-ից երկրում ևս մի քանի սահմանափակում է հանվում, գիշերային ժամերին տեղաշարժի արգելքն անհայտ ժամկետով ուժի մեջ կմնա:

Կսկսեն գործել լեռնային հանգստավայրերում առկա ճոպանուղիները, ռեստորաններն ու սննդի կետերը հաճախորդներին կկարողանան սպասարկել նաև փակ տարածքներում, բացի շաբաթ և կիրակի օրերից, խանութները, առևտրի կենտրոններն ու շուկաները մարտի 8-ից կաշխատեն նաև շաբաթ և կիրակի օրերին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս