Ներկայումս երկխոսության մեջ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման ուղղությամբ . ԵԽ գլխավոր քարտուղար

Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդում ելույթի ժամանակ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հայտարարել է .

«Մենք ներկայումս երկխոսության մեջ ենք`Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների մշակման ուղղությամբ` Լեռնային Ղարաբաղում և նրա հարակից տարածքում վերջին հшկшմшրտnւթյnւնից հետո: Եվրոպայի խորհուրդը ամբողջությամբ և վճռшկшնորեն աջակցում է իր անդամ պետությունների անկախությանը և տարածքային ամբողջականությանը` իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- հայտարարել է Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:

Հшկшմшրտnւթյnւնների կարգավորման և կшնխшրգելմшն գործում ստանձնած պարտավորությունների մասին խոսելիս Մարիա Պեյչինովիչ Բուրիչն ասել է , որ կառավարությունները գիտակցում են, որ Եվրոպայի խորհուրդը լիովին և վճռականորեն աջակցում է անդամ պետությունների անկախությանն ու տարածքային ամբողջականությանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս